«Պատմեմ ձեզ Վազգեն Սարգսյանի հայտի G500-ի պատմությունը, որի շուրջ բազմաթիվ գեղեցիկ միֆերն են հյուսվել, բայց որի իրական պատմությունը ոչ պակաս գեղեցիկ է». Արամ Գևորգյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Պատմեմ ձեզ Վազգեն Սարգսյանի հայտի G500-ի պատմությունը, որի շուրջ բազմաթիվ գեղեցիկ միֆերն են հյուսվել, բայց որի իրական պատմությունը ոչ պակաս գեղեցիկ է». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Պատմեմ ձեզ Վազգեն Սարգսյանի հայտի G500-ի պատմությունը, որի շուրջ բազմաթիվ գեղեցիկ միֆերն են հյուսվել։ Իրականությունը ոչ պակաս գեղեցիկ է։

Շատ է տարածվում, որ մեքենան որպես նվեր 1990 թվականին Վազգենին է հանձնել Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը, որը հետո Վազգենը վաճառել է վրաց բիզնեսմենին՝ տանկի դիմաց։ Բայց դա իրականությանը չի համապատասխանում։

Իրականությունը սա է. 1992 թվականին սա նվեր է եկել Աթենքից` հայազգի գործարար Վարուժան Գնունուց։ 1988 թ. նա զենքի առումով շատ օգտակար է եղել Վազգենին։ Երբ 1992-ին Գնունին եկել է Հայաստան, Վազգենը հանդիպման է գնացել պաշտոնական մեքենայով։ Վարուժան Գնունին հարցրել է՝ «Ո՞նց, Վազգեն, դու անձնական մեքենա չունե՞ս», Վազգենն էլ ասել է` «Չէ, ինչ եմ անում, էդ մեքենայի փողով զենք կառնեմ»։

Վարուժանը գնում է Աթենք, ու այս մեքենան նվեր ուղարկում Սպարապետին։ Վերջինս այս մեքենան վարում է և՛ որպես պաշտպանության նախարար և՛ սրանով զենք էր տանում դիրքեր։

Սրանով Վազգենը մի ամբողջ պատմություն է անցել։

Տարիներ անց Վազգեն Սարգսյանը մեքենան նվիրում է եղբորը՝ Արմենին։ Վազգենի մահից հետո եղբայրը որոշում է նվերը թանգարանում կանգնեցնել»։

Պատմեմ ձեզ Վազգեն Սարգսյանի հայտի G500-ի պատմությունը, որի շուրջ բազմաթիվ գեղեցիկ միֆերն են հյուսվել։ Իրականությունը ոչ…

Posted by Aram Gevorgyan on Monday, April 26, 2021



Նման նյութեր