Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից.
«ՆԿԱՐ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ԱՐՑԱԽԻՑ
• Վեց օր առաջ Սյունիքից նկարել եմ օկուպացված Արցախը։ Խիստ խորհրդանշական նկար է։
• Կենտրոնում՝ անտառապատ ձորալանջին, պատմական Մելիքի գոմ գյուղն է՝ Սյունիքի և Արցախի (Խամսայի) մելիքությունների սահմանը։ Մինչև 2011 թ․ գյուղը մտել է Քաշաթաղի շրջանի Աղանուս համայնքի մեջ, հետո ապաբնակեցվել է։
• Ներքևում՝ Հակարի գետի ափով իջնող ճանապարհի վրա շարված «կոկիկ ավերակները», հայտնի «Ստռոյկան» են, որը Խորհրդային Ադրբեջանի իշխանություններն սկսեցին սարքել 1989 թ․-ից՝ ջանալով խափանել այդ տարածքով Կոռնիձորից դեպի Շուշի գնացող Սյունիք-Արցախ այլընտրանքային ճանապարհը։
• Մելիքի գոմից դեպի հարավ-արևելք («հետև ու աջ») գտնվող սուրուլիկ լեռը Քարինգն է (1952.6 մ), որի ստորոտում արդեն Հադրութի շրջանի Արփագետիկ գյուղն է։ Իսկ ամենահեռվում Դիզափայտն է՝ Կատարո վանքով։
• Այս բոլոր տարածքներն աննվաճ էին մինչև 2020 թ․ նոյեմբերի 9-ը։ Կապիտուլյացիոն համաձայնագրով սրանք հանձնվեցին թշնամու զինված ուժերի ժամանակավոր օկուպացիային։
• Այդ «ժամանակավոր»-ի ժամանակն էապես քչացնող արգասաբեր շաբաթ եմ մաղթում բոլորիդ»։
ՆԿԱՐ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ԱՐՑԱԽԻՑ
• Վեց օր առաջ Սյունիքից նկարել եմ օկուպացված Արցախը։ Խիստ խորհրդանշական նկար է։
• Կենտրոնում՝…Posted by Էլբակեան Էդգար on Sunday, April 25, 2021