Այսօր` ապրիլի 26-ին, ավտոմեքենայի և տրոլեյբուսի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Գրիգոր Հասրաթյան փողոցում բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Opel-ն է բախվել է երկաթե էլեկտրասյանը։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչատուր Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Opel-ի «շառավոյի» կոտրվելը, ինչի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան, և տեղի է ունեցել բախումը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: