«Ողջույնից՝ հանրային պահանջ կես քայլ է». Ագնեսա Խամոյան
Advertisement 1000 x 90

«Ողջույնից՝ հանրային պահանջ կես քայլ է». Ագնեսա Խամոյան

Լրագրող Ագնեսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ողջույնից՝ հանրային պահանջ կես քայլ է

Երկրի թիվ 1 աներձագը երեկ ստվերեց թիվ 1 փեսայի հրաժարականի հայտարարությունը, որով երկրի թիվ 1 կապիտուլյանտը փորձում էր արյունաքամ ժողովրդի վրա հերթական անգամ որպես բարի կամքի դրսեւորում վաճառել իր հրաժարականը: Դեռ փետրվարի 7-ին ձաղկաձորյան թանկարժեք հյուրանոցում հանգիստը վայելող քայլականներն արձանագրել էին, որ «հասարակության լայն շերտերի շրջանում ՉԿԱ արտահերթ ընտրությունների պահանջ», ուստի «Իմ քայլը» խմբակցությունը ՇԱՐՈւՆԱԿՈւՄ Է աջակցել իրենց վարչապետին»:

Երկուսուկես ամիս անց իրենց վարչապետն ասում է. «…. այսօր ես հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից»:

Փաստորեն երկուսուկես ամիս առաջ հանրային պահանջ չտեսնող իշխանությունն այն վերջապես գտավ…Սյունիքում: Ու որոշման համար մի ջեեերմ ողջույն էր պակասում: Ու ողջույնից 4 օր անց իրենց իսկ հնարած Քաղաքացու օրը հրաժարական տվեց իրենց վարչապետը՝ փակելով Հայոց պատմության ամենաողբերգական, ամենախայտառակ, ամենաամոթալի երեք տարվա էջը:

Հրաչի փեսա Նիկոլն ասում է՝ «Ոչ մի րոպե չկասկածեք, իմացեք, վստահ եղեք՝ Հայաստանում և Արցախում ապագա կա, և այդ ապագայի կերտումը սկսվում է այսօր»:

Այո՛, Հայաստանում եւ Արցախում ապագա կա, եւ, այո՛, այդ ապագայի կերտումը սկսվում է ապրիլի 25-ից՝ առանց քեզ, առանց ձեզ, առանց ստի ու կեղծիքի, առանց պարտության ու անվերջանալի անկման»:

Ողջույնից՝ հանրային պահանջ կես քայլ է

Երկրի թիվ 1 աներձագը երեկ ստվերեց թիվ 1 փեսայի հրաժարականի հայտարարությունը,…

Posted by Agnessa Khamoyan on Monday, April 26, 2021



Նման նյութեր