Գեղարքունիքում արտառոց դեպք է տեղի ունեցել` տեղի գերեզմաններից մեկը քանդել են ու նոր հուղարկավորություն կատարել։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայությունը»։
«Իրավախախտման հերթական դեպքն է արձանագրվել Գեղարքունիքի մարզային ծառայության պահապանի շրջայցի ժամանակ։ Գավառ քաղաքի «Դարի գլուխ» կոչվող տեղական նշանակության հուշարձանի տարածքում (հին գերեզմանոցում) անհայտ անձինք գերեզման են քանդել։ Նրանք տեղաշարժել են տապանաքարը, տարածքը հարթեցրել և նոր հուղարկավորություն կատարել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հուշարձանի պահապանը արձանագրել է, որ գերեզմանի մոտ առկա են մարդկային ոսկորներ։
Իրավախախտման փաստով ոստիկանություն կդիմեն։
Գերեզմանը քանդել են ու նոր հուղարկավորություն կատարել
Իրավախախտման հերթական դեպքն է արձանագրվել ՊՄՊ Գեղարքունիքի…
Posted by ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ / Armenian Monuments on Monday, April 26, 2021