Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.
«Հետպատերազմյան ժամանակահատվածում պետական կառույցների նկատմամբ վստահությունը պատմական մինիմումի է հասել։
Հատկապես անվտանգության ապահովմամբ զբաղվող կառույցների և դրանց պաշտոնական հաղորդագրությունների նկատմամբ վստահության նման ցածր մակարդակն ինքնին անվտանգության սպառնալիք է։
Սահմանային փխրուն իրավիճակի պայմաններում, երբ գրեթե յուրաքանչյուր օր, ԱԱԾ սահմանապահ զորքերի, ԶՈՒ բանակային կորպուսների կամ պաշտպանության բանակի պահպանության հատվածներում տարբեր բնույթի սադրանքներ են գրանցվում, պետական կառույցների օպերատիվ, արդյունավետ աշխատանքը բոլոր մակարդակներում խիստ կարևոր է։
Սակայն օբյեկտիվ իրադրության և պաշտոնական հաղորդագրությունների հաճախակի հակասությունները, դեպքեր թաքցնելը, օպերատիվություն չապահովելը ոչ միայն պարբերական բնույթ են կրում, այլ լուրջ վնասներ են հասցնում տեղեկատվական անվտանգության ապահովման գործընթացին։
Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի հաղորդագրությունների նույնիսկ հպանցիկ դիտարկումը ցույց է տալիս, որ այս կառույցում առաջնայինը երկրորդականից տարբերակելու լուրջ խնդիր ունեն։ Հասկանալի է, որ ինչ իջեցնում են «վերևից», այնպես էլ ներքևի օղակներում շարժվում են։
Տպավորություն ունեմ, որ նպատակ է դրված կամ քողարկելու իրականությունը կամ էլ մինչև հիմա չեն գիտակցել իրենց անելիքներն ու ասելիքները ամենատարբեր հարթություններում։
Հետո էլ զարմանում են, թե ինչու է հանրությունն օգտվում ոչ պաշտոնական տեղեկատվությունից, սպառում անհուսալի հարթակներում, աղբյուրներում շրջանառվող կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկությունները։
Տեղեկատվական վակում է, որի գլխավոր մեղավորը համապատասխան կառույցներն են, որոնք բացի իրենց բուն անելիքից ամեն ինչով զբաղվում են»։
Հետպատերազմյան ժամանակահատվածում պետական կառույցների նկատմամբ վստահությունը պատմական մինիմումի է հասել։
Հատկապես…
Posted by Tigran Abrahamyan on Monday, April 26, 2021