Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Էս աշխարհում ամենից շատ ես անարդարությունն եմ ատում։ Ես ատում եմ նիկոլին ու էս իշխանություններին, որովհետև անարդար են։ Մեղավոր են հազարավոր բաների մեջ, բայց համառորեն չեն ընդունում իրենց մեղքը։ Ու ես իմ ամեն մի բջիջով պայքարում եմ, որ արդարություն հաստատվի։
Էլ ինձ մեղադրեցին նիկոլին փողով քննադատելու մեջ, էլ ասեցին թուրքերն են ինձ փող տալիս, էլ հազար ու մի ապուշություն։ Այդ ամենի հեղինակներն ուղղակի ինձ չէին ճանաչում։ Ես սոված էլ նստեմ չեմ դադարելու ասել էն, ինչ մտածում եմ նիկոլի ու նիկոլականների մասին։
Ես ատում եմ նիկոլականներին ոչ նրա համար, որ իմ մասին ստեր են տարածու, այլ որովհետև նրանք էս անարդարությունը ողջունողներն են, թամաշա անողներն են, «մարդիկ» են՝ շակալների հոգեբանությամբ, ովքեր ծվատում են արդարությունն ու դրանից հաճույք ստանում։
Ես ատում եմ նիկոլի ստեղծած էն ամենաթողության մթնոլորտը, որի արդյունքում մի կառույց, սեփական «համբավը» փրկելու համար, առանց աչքը թարթելու մինուճար որդուն կորցրած մորը ստախոս է դարձնում ու անցնում առաջ, ասես բան էլ չի եղել։
Ի տարբերություն վերը թվարկածների՝ ես իմ խղճի հետ համերաշխ եմ։ Ու ես ինչ էլ որ անում եմ, անում եմ միմիայն էս զզվելի անարդարությունը մի փոքր քչացնելու համար։
Ինձ կարաք դատի տաք, ինձ կարաք ինչ-ինչ պահանջներ ներկայացնեք, սպառնաք, բայց դրանից բան չի փոխվելու, դրանով ոչ ինձ իմ ընտրած ուղուց հետ եք պահելու, ոչ էլ ընկճելու եք։ Հակառակը, քանի դուք ջղաձգվեք, էնքան ես համոզվելու եմ, որ թիրախին եմ խփել։
Էս աշխարհում ամենից շատ ես անարդարություն կերտող մարդկանց եմ ատում, դա գովերգողներին ու դա կոծկողներին։
Քանի դուք կաք, ատելության մթնոլորտ հա էլ լինելու է»։
Էս աշխարհում ամենից շատ ես անարդարությունն եմ ատում։ Ես ատում եմ նիկոլին ու էս իշխանություններին, որովհետև անարդար են։…
Posted by Aram Gevorgyan on Monday, April 26, 2021