Մինչև ազգս փորձում է ուշքի գալ արհավիրքներից, ի հայտ են գալիս գողության նոր կրեատիվ սխեմաներ։
Պարզվում է, ըստ օրենքի եթե մեքենայի 2 պետ. համարանիշները կորցրեցիր, ապա չես կարող վերականգնել, ստիպված պետք է նորից գնես։
Կրեատիվ գողերը գողանում են համարանիշները, թողնում են telegram հեռախոսահամար։ Զանգում ես, գրում են փրկագինը` համարանիշներիդ արժեքի 50%-ը։ Վճարումը կատարվում է
Bitcoin-ի միջոցով։ Ապրիլի 24-ին նման ձևով գողացան արդեն 3-րդ ծանոթիս համարները։ Լավ էին հաշվարկել` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը բոլորը Ծիծեռնակաբերդում կլինեն։
Օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակվում, որը կլուծի այդ հարցը և հնարավորություն կընձեռի 2 կորցրած համարների դեպքում վերականգնել համարները իսկ ԱԱԾ-ն ակտիվ որոնողական աշխատանքներ է տանում, որ բռնի հանցագործներին – կմտածեիք դուք։ Но нет!
Մեր իրականության մեջ Ոստիկանության տեսուչի անվրդով ձայնը ասաց` “բան չես կարա անես ախպերս, լուչշե վճարես էտ 80,000֏։ Գիշերը մասիվները Լաաավ սրբել են”։
Կառաջարկեմ`
1) դրսում մեքենա կայանելուց հանել գոնե 1 հատը, կամ
2) պատվիրել կեղծ համարներ, օրիգինալները պահել։
3) ՃՈ կայքում FAQ բաժնում ավելացնել որ համարանիշների կորստի դեպքում Իզուր տեղը չծանրաբեռնել թեժ գիծը, միևնույն է “լուչշե վճարեք”։ )))
Հ.գ. իսկ ձեզ նման դեպք հանդիպել է՞
Դավիթ Մկոյանի էջից:
Մինչև ազգս փորձում է ուշքի գալ արհավիրքներից, ի հայտ են գալիս գողության նոր կրեատիվ սխեմաներ։
Պարզվում է, ըստ օրենքի…
Posted by David Mkoyan on Monday, April 26, 2021