«Սահմանադրական դատարանը մտել է խորհրդակցական սենյակ և չի կարողանում դուրս գալ». Հայկո Գասպարյան
Advertisement 1000 x 90

«Սահմանադրական դատարանը մտել է խորհրդակցական սենյակ և չի կարողանում դուրս գալ». Հայկո Գասպարյան

Հայկո Գասպարյանի ֆեյսբուքյան էջից.

«Սահմանադրության և օրենքի բազմաթիվ խախտումներից և ձգձգումներից հետո՝ ս.թ. ապրիլի 20-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) սկսեց Ազգային ժողովի ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների պատգամավորների կողմից 2020 թվականի օգոստոսին ներ­կայացված դիմումի քննությունը։ Ի դեպ, այդ դիմումը ՍԴ-ն մասամբ արդեն փետրվարի 11-ին, մեղմ ասած, անհիմն կարճել էր։ Պատգամավորները ՍԴ-ում վիճարկում են 2020 թվա­կա­նի սահմանադրական փոփոխությունները Ազգային ժողովի կողմից ընդունելու գործ­ընթացի սահմանադրականության հարցերը, այն է՝ այդ փոփոխությունները Ազ­գա­յին ժողովը չէր կարող ընդունել առանց ՍԴ դիմելու և նրա համապատասխան որոշ­ման, ինչպես նաև Հանրապետության նախագահը պետք է ստորագրեր և հրա­պա­րակեր սահմանադրական փոփոխությունները։

Սակայն, ՍԴ-ի պատմության մեջ գրանցվել է աննախադեպ իրավիճակ։ ՍԴ-ն արդեն մեկ շաբաթ է խորհրդակցական սենյակում է՝ չի կարողանում որոշում կայաց­նել և այդ պատճառով չի կարողանում այլ գործեր ևս քննել։ Նշանակված նիստերը հա­մար­վում են չկայացած։ Պատճառների պակաս չկա՝ փաշինյանական իշխանության ձևա­վորած ՍԴ-ի կազմը ի զորու չէ այդ իշխանության խախտումների դեմ որոշում կա­յացնել և դա պարզ է նաև այն պատճառով, որ օբյեկտիվ որոշում կայացնելու դեպքում այդ կազմը կորոշվի նաև իր հակասահմանադրական լինելու հարցը։ Այլ կերպ՝ ՍԴ-ի անօրինական կազմը չի կարող և ցանկություն չունի լինել անկախ և անաչառ, պրոֆե­սիո­նալիզմի մասին խոսելն ավելորդ է։ Կամ էլ ՍԴ-ի «ղեկավար կազմը», ՍԴ-ի բնա­կա­նոն գործունեությունն ապահովելու փոխարեն, առավել կարևոր է համարում զբաղվել Փա­­շին­յանին սատարելով՝ Արման Դիլնայանը Ծիծեռնակաբերդում ուղեկցում է Փա­շին­­յանին, իսկ Վահե Գրիգորյանը, ըստ մամուլի տեղեկության՝ Փաշինյանի հետ հեռա­խոսով քննարկում է առաջիկա ընտրական գործընթացի հարցերը և երաշխավորում ՍԴ-ում նրա համար դրական ելք ․․․»

Սահմանադրական դատարանը մտել է խորհրդակցական սենյակ և չի կարողանում դուրս գալ

Սահմանադրության և օրենքի բազմաթիվ…

Posted by Hayko Gasparyan on Tuesday, April 27, 2021



Նման նյութեր