Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից.
«Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ առաջին անգամ գործադրել է պատժամիջոցների նոր մեխանիզմ, որի թիրախում են այսպես կոչված կոռուպցիոն գործերը։
Առաջին հրապարակված ցանկում 14 ռուսաստանցի է, 8 աֆրիկացի եւ հարավամերիկացի, ում մեղադրում են համապատասխան երկրներում խոշոր կոռուպցիոն գործարքների մեջ։
Պատժամիջոցները ներառում են հաշիվների սառեցումից մինչեւ այցելությունների արգելք։
Անգլիական գլոբալ քաղաքականության այս գործիքը իհարկե ոչ մի կապ չունի կոռուպցիայի կամ ժողովրդավարության հետ։
Այն փաստը, որ Եվրոպայի թիվ մեկ կոռուպցիոներ, մարդասպան եւ բռնակալ Ալիեւը բրիտանական ցանկում չէ ու երբեք չի էլ լինելու, խոսուն է ու կանխատեսելի»։
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ առաջին անգամ գործադրել է պատժամիջոցների նոր մեխանիզմ, որի թիրախում են այսպես կոչված…
Posted by Armen Ashotyan on Tuesday, April 27, 2021