«Տպավորություն է, որ Թուրքիայի հետ հնարավորինս արագ եղբայրանալու ձգտումն այնքան մեծ է գործող իշխանության մոտ, որ արտգործնախարարն արդեն մոռացել է 6 ամիս առաջ տեղի ունեցած պատերազմն ու Թուրքիայի դերակատարումը». Աննա Կարապետյան
Advertisement 1000 x 90

«Տպավորություն է, որ Թուրքիայի հետ հնարավորինս արագ եղբայրանալու ձգտումն այնքան մեծ է գործող իշխանության մոտ, որ արտգործնախարարն արդեն մոռացել է 6 ամիս առաջ տեղի ունեցած պատերազմն ու Թուրքիայի դերակատարումը». Աննա Կարապետյան

Աննա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից.

«Արա Այվազյանը Բայդենի հայտարարությունից հետո հույս է հայտնում, որ այն կարևոր քայլ կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:

Տպավորություն է, որ Թուրքիայի հետ հնարավորինս արագ եղբայրանալու ձգտումն այնքան մեծ է գործող իշխանության մոտ, որ արտգործնախարարն արդեն մոռացել է 6 ամիս առաջ տեղի ունեցած պատերազմն ու Թուրքիայի դերակատարումը, չի նկատել բառացիորեն երեկ Էրդողանի արած հայտարարությունները՝ լի կեղծիքով և հայ ժողովրդի հասցեին մեղադրանքներով:

Եվ ի՞նչ՝ ստացվում է մեր միակ երազանքն ու պահանջը ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործու՞մն էր: Դրանից հետո մենք էլ Թուրքիայից որևէ պահանջ, որևէ ակնկալիք չունե՞նք:

Թուրքիան միշտ մի քանի հիմնական նախապայման է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորում ի նպաստ Ադրբեջանի, հրաժարում Ցեղասպանության ճանաչման համար պայքարից և Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից:

Թուրքիայից որևէ ազդակ չկա այս նախապայմաններից հրաժարվելու վերաբերյալ, եթե չասենք ճիշտ հակառակը: Ուրեմն Հայաստանն այսօր պատրա՞ստ է բավարարել այս նախապայմանները՝ հանուն սահմանների բացման ու «լավ ապրելու» անորոշ հեռանկարի»:

Արա Այվազյանը Բայդենի հայտարարությունից հետո հույս է հայտնում, որ այն կարևոր քայլ կլինի հայ-թուրքական հարաբերությունների…

Posted by Anna Karapetyan on Tuesday, April 27, 2021



Նման նյութեր