«Նիկոլ Փաշինյանը մեր հանրության վերջին 200 տարվա կերպարի արտացոլումն է». Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Նիկոլ Փաշինյանը մեր հանրության վերջին 200 տարվա կերպարի արտացոլումն է». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.

«Նիկոլ Փաշինյանը մեր հանրության վերջին 200 տարվա կերպարի արտացոլումն է․

2018-ից առաջ ԱԺ ամբիոնի մոտ Նիկոլ Փաշինյանի գոռգոռոցը առաջացնում էր մեր հանրության մեծամասնության ծիծաղը։ 2018-ից հետո նույն Նիկոլ Փաշինյանը նույն հանրության համար դարձավ հերոս։

Այսօր հանրության մեծամասնությունը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին ստի, խաբեության, սխալ որոշումներ կայացնելու, դավաճանության համար, մինչդեռ եթե մենք ազնիվ լինենք ինքներս մեզ հետ և նայենք հայ հանրության հավաքական կերպարին, ապա կտեսնենք, որ հենց դա ենք դարձել առնվազն վերջին 200 տարվա ընթացքում։

Ազնիվ եղեք և խոստովանեք՝ ինչպե՞ս էիք ուրախացել, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր հանել արագաչափերը։ Մարդիկ արդեն պատկերացնում էին, թե ինչպես են մեծ արագությամբ երթևեկելու և անպատժելի խախտումներ անելու։

Փաշինյանը խոստանում էր «ջրել» վարկերն ու տուգանքները։ Ինչքա՞ն մարդ էր ոգևորվել այն հեռանկարից, որ կարող է բանկից վարկ վերցնել, ծախսել ու մոռանալ պարտքը վերադարձնելու պարտականության մասին։

Դժգոհում ենք Նիկոլ Փաշինյանի ստերից։ Նայեք մեր շուրջը։ Չե՞ք տեսնում արդյոք համատարած սուտ ու խաբեություն հարևանների, ազգականների, պատվեր կատարող արհեստավորների, տաքսու վարորդների ու գրասենյակային գործընկերների կողմից։

Դավաճանությունը ծանր ենք տանում։ Իսկ դավաճանություն չէ՞ արդյոք հնարավորության դեպքում երկրից որևէ բան գողանալը, բանվորը շինհրապարակից ցեմենտ է «թռցնում», պաշտոնյան մտածում է տարբեր հաստիքների անվան տակ իր մտերիմների համար փող հանել պետական բյուջեից, փող ունեցող հայրերը իրենց որդիներին այլ երկրի քաղաքացի են դարձնում, որ չծառայեն հայկական բանակում, մահացած մարդու հարազատները իրար են բզկտում նրա ունեցվածքին տիրանալու համար։ Արդյո՞ք նշածներս համազոր չեն հայրենիքի մի մասը թշնամուն նվիրելուն։

Մենք Աստծո ընտրյալ ազգ էինք, որը աստիճանաբար վերածվեց «քցող» առևտրականի։ Հատկապես վերջին 200 տարին կործանարար հետևանքներ ունեցավ մեզ համար, քանի որ մենք կորցրինք ապագայի հետ մեր բոլոր կապերն ու հույսերը, ձգտումները։ Եվ բնական է, որ այդպիսի հանրությունը պիտի իրեն առաջնորդ դարձներ պատեհապաշտ խաբեբաների, հետո դժգոհեր դավաճանվելուց։

Մեզ վերածնող ազգային գաղափարախոսությունը, ազգային արժեքների կուռ համակարգը և առողջ վարքականոնը կվերադարձնի ճշմարիտ ուղու»։

Նիկոլ Փաշինյանը մեր հանրության վերջին 200 տարվա կերպարի արտացոլումն է․

2018-ից առաջ ԱԺ ամբիոնի մոտ Նիկոլ Փաշինյանի…

Posted by Nairi Hokhikyan on Tuesday, April 27, 2021



Նման նյութեր