«Պատերազմի ողջ ընթացքում՝ նիկոլա-արծրունական «մուղամին» դամ պահած արայիկը «մեղավորներ» է փնտրում…». Լևոն Մնացականյան
Advertisement 1000 x 90

«Պատերազմի ողջ ընթացքում՝ նիկոլա-արծրունական «մուղամին» դամ պահած արայիկը «մեղավորներ» է փնտրում…». Լևոն Մնացականյան

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից.

«Պատերազմից ամիսներ առաջ, կարողության մի մասից «աննկատ» ազատված Արցախի վայ-ղեկավարը պարտության մեղավորներ է փնտրում։

Արցախը հանձնած ղեկավարն անբարոյականության մրցավազքում երբեմն գերազանցում է նույնիսկ երկրի գլխավոր դավաճանին։

Արյան գնով ազատագրված հայրենիքը թշնամուն հանձնելուց հետո, «սուրճի սիրահարը»՝ լուռ պաշտոնին հրաժեշտ տալու փոխարեն, դեռ զբաղված է մեղավորների փնտրտուքով՝ չխորշելով անգամ մեղքը բարդել իր երբեմնի ղեկավարների ուսերին։

Սուտը ճշմարտության փոխարեն հասարակությանը հրամցնելով՝ արայիկը դարձավ Արցախի հանձնման «օպերացիայի» գլխավոր դերակատարներից մեկը։

Պատերազմը հաղթանակած գեներալիտետին «պահեստայինների նստարանին» թողնելուն զուգահեռ, նիկոլի արցախյան կրկնօրինակը դեպի բունկեռ ճանապարհ հարթեց «գեներալիսիմուս» էռատոյի համար, որտեղից հավանաբար տեղեկատվություն էր հաղորդվում նաև Ալիևին։

Հետպատերազմյա շրջանում կապիտուլյացիոն ակտի «կազմակերպիչները» շարունակաբար անբարոյականության ռեկորդներ են սահմանում՝ հասարակությանը վերջնականապես բարոյալքելու և կամազուրկ դարձնելու միտումով։

Հ.Գ. Ընդդիմության այսօրինակ բովանդակության ֆոնին՝ դավաճանական խմբակի մասնակիցների անբարո պահվածքն ու հայտարարություններն առավել քան օրինաչափ են։

Ազգս է ափսոս…»:

Պատերազմի ողջ ընթացքում՝ նիկոլա-արծրունական «մուղամին» դամ պահած արայիկը «մեղավորներ» է փնտրում…

Պատերազմից ամիսներ…

Posted by Levon Mnatsakanyan on Wednesday, April 28, 2021



Նման նյութեր