Կապել են վերքերը, որ արնաքամ չլինի, ու դաժանորեն ծեծել են․ ադրբեջանական գերության մասին պատմում է հայ նախկին ռազմագերին. hraparak.am
Advertisement 1000 x 90

Կապել են վերքերը, որ արնաքամ չլինի, ու դաժանորեն ծեծել են․ ադրբեջանական գերության մասին պատմում է հայ նախկին ռազմագերին. hraparak.am

Ռազմագերիներից շատերը, որոնք վերադարձել են Հայաստան, պատմում են, որ գերության ժամանակ նրանց սնունդ եւ դեղամիջոցներ են տվել, բայց նաեւ կտտանքների եւ խոշտանգումների են ենթարկել։ Տասնիննամյա Դավիթը պատմում է, որ գերի է ընկել գյուղի մոտ տեղի ունեցած հրաձգությունից հետո, Ֆիզուլիի շրջանում ճանապարհի մոտ։ Բոլոր զինվորները նրա ստորաբաժանումում կամ սպանվել են մարտում, կամ մահացել ծարավից, մնալով մի քանի օր առանց ջրի եւ սնունդի։ Դավիթը մնացել է մենակ մի հայ կամավորի հետ, ով հայտարարել է, որ ավելի շուտ կմեռնի, քան գերի կընկնի ադրբեջանցիների մոտ։ Երբ թշնամու զինվորները մոտեցել են, կամավորը ինքն իրեն կրակել է գլխից եւ մահացել։ Ադրբեջանցիները նախ Դավիթին ջուր են տվել ու կապել վերքերը, որ արնաքամ չլինի, հետո արդեն կապել են ձեռքերը եւ դաժանորեն ծեծել։ Այնուհետեւ տեղափոխել են Բաքու հիվանդանոց, որտեղ բժիշկները վիրակապել են վերքերը եւ հաց ու ջուր տվել։

«Այնտեղ ինձ պահեցին չորս կամ հինգ օր, հետո տեղափոխեցին քննչական բաժանմունք»։ Հարցաքննությունների սենյակում ստիպել են ցուցմունք տալ, որ հայ զինվորականները հույսը դրել են վարձկանների վրա, այդ թվում նաեւ քուրդ վարձկանների, որոնք իբրեւ թե կռվում են ադրբեջանցիների դեմ։ Ստիպողաբար գրված ցուցմունքը հետագայում հրապարակվել է համացանցում։ Նրանք սպառնացել են Դավթին, որ կսպանեն, եթե չանի այն, ինչ ասում են։ Հարցաքննությունների սենյակում եղել են էլեկտրաշոկերներ եւ մահակներ։ Դավիթն ունեցել է վատ տեսողություն։ Ադրբեջանցիները վերցրել են նրա ակնոցն ու ջարդել։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Կարմիր Խաչը նրան նոր ակնոց է բերել, դրանք էլ են ջարդել։

hraparak.am


Նման նյութեր