«Նման անտարբերությունն ապագայում հանգեցնելու է Հայաստանի կորստին». Տիգրան Սարուխանյան
Advertisement 1000 x 90

«Նման անտարբերությունն ապագայում հանգեցնելու է Հայաստանի կորստին». Տիգրան Սարուխանյան

Հարցնում են՝ ի՞նչ անենք։ Պատասխանում եմ՝ փոխվեք և փորձեք գտնել պարտության գլխավոր պատճառները։ Իսկ երբ այն գտնեք՝ շտկե՛ք դրանք։

Հիշե՛ք, երբեմն մեծ խնդիրները ունենում են պարզ լուծումներ։ Մարդկության մեղքը նրանում է, որ չի կարողանում ըմբռնել մեծ դժվարությունները, կորցնում է աչալրջությունը և սպասվող մեծ արհավիրքներին դեմ հանդիման է ելնում բացարձակապես դատարկ մտքով, մերկ ու անպատրաստի։

Հայ ժողովուրդի մոտ ավանդույթ է դարձել համեմատվել հրեա ժողովրդի և Իսրայելի հետ։ Սա մի բարդույթ է, որը կործանում է հայերին։ Համեմատվելու փոխարեն, պետք է հարցնել, ինչո՞ւ է, որ հրեաները միշտ հաջողում են, իսկ մնացած ժողովուրդները, այդ թվում՝ հայերը պարտվում։ Երբ գտնեք պատճառները, կգտնեք նաև լուծումը։

Մեկ այլ պարզ օրինակ բերեմ։ Եթե Իսրայելը պատերազմում կորցնի անգամ մի քանի զինվոր, ապա՝ այդ երկրում և նրա տարածքից դուրս վիշտ է, միևնույն ժամանակ՝ համազգային պայքարի մի նոր սկիզբ։ Մեր իրականության մեջ այնպես ստացվեց, որ 90-ական թվականներից սկզբնավորված պայքարի արդյունքում մենք տարեկան կորցնում էինք հարյուրավոր լույսեր և շարունակում շվայտ ու ապազգային մեր առօրյան։

Լրատվության մեջ ավանդական էր դարձել շաբաթական մեկ կամ երկու զինվորի մահը, իսկ մենք ազգովի զբաղված էինք կենցաղային հարցերով։ Այդ անտարբերությունն էլ բերեց հազարավոր օջախների վշտին։

Նման անտարբերությունն ապագայում հանգեցնելու է Հայաստանի կորստին։ Դադարեք զբաղվել վաճառականությամբ և վերադարձեք մտավոր արարչությանը։

Տիգրան Սարուխանյանի ֆեյսբուքյան էջից:

Հարցնում են ինչ անե՞նք։ Պատասխանում եմ՝ փոխվեք և փորձեք գտնել պարտության գլխավոր պատճառները։ Իսկ երբ այն գտնեք՝ շտկե՛ք…

Posted by Tigran Sarukhanyan on Wednesday, April 28, 2021



Նման նյութեր