«Այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ, սուտ է․․․ Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում». Հայկ Մանասյան
Advertisement 1000 x 90

«Այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ, սուտ է․․․ Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում». Հայկ Մանասյան

Հայկ Մանասյանի ֆեյսբուքյան էջից.

«Չինաստանի դեսպանը հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, իր երկրի և Իրանի միջև 450 միլիարդանոց պայմանագիրը կնքելուց մի քանի շաբաթ անց։

Մակրոնը մեր գերեվարված տղերքի հարցով հանդիպում է Պուտինին։

ԱՄՆ դեսպանը օրերով հանդիպումներ է ունենում Սյունիքում։ Բայդենը ճանաչում է ցեղասպանությունը։

Բրիտանիայի դեսպանը հայտարարում է, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը, որով պիտի կասեցվեր Ղարաբաղյան պատերազմը՝ իրենք չեն արգելել, այլ մեկ ուրիշ գերտերություն։

Պուտինը միանգամից երկու թեկնածու է խցկում առաջիկա ընտրություններում՝ սև և սպիտակ, Նիկոլ և Քոչ։

Իրանը գաղտնազերծում է իր և Ռուսաստանի միջև ատելությունը։

Թուրքիան ինչ որ երկրաշարժի պատրվակով 16 միլիոնանոց Ստամբուլի տարհանման պլան է մշակում, որը ավելի շուտ ռազմական հարվածի վախ է հիշեցնում։

Ու հիշում ենք կրկին, վաղամեռիկ Վազգեն Սարգսյանի խոսքերը.

– Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան։ Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող։

Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ, սուտ է․․․ Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»։

Չինաստանի դեսպանը հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, իր երկրի և Իրանի միջև 450 միլիարդանոց պայմանագիրը կնքելուց մի քանի…

Posted by Հայկ Մանասյան on Wednesday, April 28, 2021



Նման նյութեր