Ռոզի Միքայելյանի ֆեյսբուքյան էջից.
«Ինֆորմացիոն աղմուկի մեջ չենք նկատում կամ թույլ չեն տալիս նկատել իրադարձային ու իսկապես ուշադրության արժանի իրադարձությունները:
Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել երեկ՝ ապրիլի 28֊ին։ Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Աբբաս Մոսավին ռազմական կցորդի հետ այցելել է 2020թ․ հուլիսյան դեպքերի ընթացքում հայկական զինված ուժերի կողմից ոչնչացված գեներալ֊մայոր Փոլադ Հաշիմովի տուն, տեսակցել են տան անդամներին և հանձնել են 2020թ․ հունվարին սպանված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի անվան մեդալ։
Զարմանալի է, որ այս տեղեկությունը լայն արձագանք չի գտել համացանցի ադրբեջանական տիրույթում (ոչ էլ առավել ևս հայկական), իսկ «haqqin.az»֊ը, ով առաջինն էր հայտնել այդ լուրը, հեռացրել է իր հրապարակումը։ Բայց դրանից եղելությունը չի փոխվում:
Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ դեսպանն իսկապես այցելել է Հաշիմովի հարազատներին և մեդալ հանձնել։
Այդ մասին իր թվիթերյան էջում հրապարակում է արել հենց Բաքվում Իրանի դեսպան Մոսավին։
Մնում է հասկանալ, թե իրականում ի՞նչ ակնարկներ են թաքնված Թեհրանի այս քայլի հետևում և ինչո՞վ է զբաղված ՀՀ ԱԳՆ-ն»:
Ինֆորմացիոն աղմուկի մեջ չենք նկատում կամ թույլ չեն տալիս նկատել իրադարձային ու իսկապես ուշադրության արժանի…
Posted by Mikayelyan Rozi on Thursday, April 29, 2021