Ադրբեջանական բեռնատար մեքենաների շարասյան կողքով անցնելիս Արցախի Հանրապետության քաղաքացին իր վարած «Mercedes Benz» ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվել: Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից՝ նշելով, որ պատահարը տեղի է ունեցել Ստեփանակերտ-Սզնեք ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն արցախցի վարորդը ստացել է մարմնական թեթև վնասվածքներ: Ավտոշարասյունն ուղեկցող ռուս խաղաղապահները վերջինիս ցուցաբերել են առաջին օգնություն, այնուհետև շտապ օգնության մեքենայով տեղափոխել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն:
«Նրա առողջական վիճակը բավարար է: ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողների կողմից կատարվում է քննություն: Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը»,-հայտնում են Արցախի ոստիկանությունից: