«Չզարմանաք, եթե ձեր շենքի տակի խանութի վրա մի օր հայտնաբերեք Թուրքիայի դրոշ, իսկ Սևանա լճի ափերին ձեզ դիմավորեն ադրբեջանցիների հանգստյան օբյեկտները». Նաիրի Հոխիկյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Չզարմանաք, եթե ձեր շենքի տակի խանութի վրա մի օր հայտնաբերեք Թուրքիայի դրոշ, իսկ Սևանա լճի ափերին ձեզ դիմավորեն ադրբեջանցիների հանգստյան օբյեկտները». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.

«ՀՀ մայրաքաղաք Երևանի կենտրոնում Իրանի քաղաքացին որպես սեփականություն ձեռք է բերել համայնքային այգի և 2021թ․ ապրիլի 29-ին կտրել 70 տարվա ծառերը, երեխաներին զրկել խաղահրապարակից։

Սա շատ խոսուն օրինակ ու պարզ ապացույց է այն բանի, որ Հայաստանում օտարները կարող են սեփականություն ունենալ և տնօրինել, ինչպես կուզեն։ Չկա տարրական օրենսդրական ապահովագրում։ Հենց սրանից եմ ես վախենում և ահազանգում եմ հենց այսպիսի ապագայի մասին, երբ մատնանշում են Թուրքիայի հետ սահմանը բացելու և թուրքերի առաջ բացվելու՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա աթոռակիցների երազանքի կործանարար լինելը։

Նույնպիսի ջանասիրությամբ, հատուկ ծրագրով ու հայ ոստիկանների ուղեկցությամբ վաղը թուրք գործարարները Երևանում կամ այլ տեղ ոչ միայն ծառեր կհատեն ու երեխաներից կխլեն կառուսելները, այլև դպրոցները կդարձնեն սուպերմարկետ, բուհերը՝ հյուրանոց։ Չզարմանաք, եթե ձեր շենքի տակի խանութի վրա մի օր հայտնաբերեք Թուրքիայի դրոշ, իսկ Սևանա լճի ափերին ձեզ դիմավորեն ադրբեջանցիների հանգստյան օբյեկտները»։

ՀՀ մայրաքաղաք Երևանի կենտրոնում Իրանի քաղաքացին որպես սեփականություն ձեռք է բերել համայնքային այգի և 2021թ․ ապրիլի 29-ին…

Posted by Nairi Hokhikyan on Thursday, April 29, 2021



Նման նյութեր