Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան էջից.
«Քաղաքական «պատերազմի» մեկնարկը կարծես թե հայտարարվում է բացված։
Ստեղծված ծանր սոցիալական, հոգեբանական եւ ռազմական պայմաններում գնում ենք ընտրությունների, որը պարտված պատերազմից հետո եւս մեկ բարդ փորձություն է ։
Իհարկե ` տխուր է , որ Արցախի 75 % ը կորցրած, 5-6 գնդի չափով մարդկային կորուստներ ունեցած, մի քանի գումարտակի չափով գերիներ ունեցող իշխանության խաղի կանոններով է տեղի ունենում քաղաքական պրոցեսները, ամեն դեպքում պետք է հստակ հասկանալ, ձեւակերպել առաջնային կարեւոր խնդիրները, ճիշտ գնահատել ռեսուրսները եւ փորձել հաղթել ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուին եւ թիվ մեկ մեղավորին։
Ընդիմությունը պետք է հասկանա, որ գերագույն գլախավոր մոդերատորի դեմ քաղաքական «պատերազմը» տանուլ տալու դեպքում մենք ոչ թե կշրջենք մեր պատմության վերջին էջը, այլ կբացենք թուրք-ադրբեջանական տանդեմի համար նորանոր պատմական էջեր, որի դեմը առնելը հետագայում շատ դժվար է լինելու, ըստ իս` անհմարին, ուստի պետք է մի կողմ դնել բոլոր ամբիցիաները եւ կազմակերպված աշխատել։
Մեր թշնամիների համար գործող իշխանությունից իդեալական իշխանություն չկա, իրենց ուզած բոլոր պարամետրներին համապատասխանում են, ոնց ուզում, ինչ ուզում անում են։
Քաղաքական այս «պատերազմում» պետք է հաշվի առնել մի քանի կարեւոր հանգամանք։
- Ճիշտ գնահատել հակառակորդի եւ սեփական ուժերը։
2.Հստակ իմանալ հակառակորդի թույլ եւ ուժեղ կողմերը։ (Ինչպես նաեւ սեփական)։
3.Տարբեր «ֆռոնտների» միջեւ պահել կազմակերպված օպերատիվ կապ ։ (Փորձը արդեն իսկ ցույց է տվել, որ պատերազմի ժամանակ կապը կարեւոր բաղադրիչ է ) ։
- Հետախուզական եւ այլ տվյալների հիման վրա, հայտնաբերել հակառակորդի հարվածի հիմնական ուղղությունը։
Հ.Գ
Տարբեր առիթներով ասել եմ, մի հատ էլ կրկնեմ։
Ես կարող եմ հասկանալ այն մարդկանց, ով ընտրում է ՀՀԿ, ԲՀԿ, սասնա ծռեր ,Քոչարյան դաշնակցություն եւ այլն, սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ով էսքանից հետո հայտարարում է , որ սատարելու է երկրի թիվ մեկ հոգեկան հիվանդին…
Հ.Գ.Գ
Առաջին հայացքից թվում է թե ամեն ինչ շատ պարզ է, սակայն….»
Քաղաքական «պատերազմի» մեկնարկը կարծես թե հայտարարվում է բացված։
Ստեղծված ծանր սոցիալական, հոգեբանական եւ ռազմական…
Posted by Vitali Mangasaryan on Thursday, April 29, 2021