«Նիկոլը Հայաստանը դրել է աշխարհաքաղաքական հակադրությունների զոհասեղանին և սպասարկում է թուրքական շահը». Անդրանիկ Թևանյան
Advertisement 1000 x 90

«Նիկոլը Հայաստանը դրել է աշխարհաքաղաքական հակադրությունների զոհասեղանին և սպասարկում է թուրքական շահը». Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից.

«Սառը» պատերազմը չի ավարտվել։ Այն այլ ձև է ստացել։

ԱՄՆ–Ռուսաստան հակադրությունը մտել է նոր փուլ։ Ռուսաստանի դեմ օգտագործվում են տարատեսակ գործիքներ։ Արանքում օգտվում է ԱՄՆ դաշնակից Թուրքիան, տուժում են միամիտ ու պետական մտածողությունից կաղող ժողովուրդները (հայեր, ուկրաինացիներ, ղրղզներ, տաջիկներ, վրացիներ և այլն), ֆինանսապես բավարարվում են Հայաստանում, Ուկրաինայում և մյուս երկրներում առկա 5–րդ շարասյան ներկայացուցիչները։ Վերջիններս երբեմն նաև իշխանության են հասնում ու այնպիսի աղետ բերում, ինչպիսին մենք տեսանք Արցախյան այս պատերազմում։

Մեր խնդիրն այս պայմաններում պետք է լինի աշխարհի խոշորների կռվում տաշեղի դերում չհայտնվելը, թեև Նիկոլի ձեռքով մենք արդեն այդ կարգավիճակում ենք։

«Ժողովրդի» վարչապետը Թուրքիային մտցրեց Արցախ և բացում է Սյունիքի դռները՝ բավարարելով թուրք–ադրբեջանական զույգի դարավոր երազանքը։ Նիկոլը Հայաստանը դրել է աշխարհաքաղաքական հակադրությունների զոհասեղանին և սպասարկում է թուրքական շահը։

Հայ ժողովուրդը պետք է ընտրի դեն նետվող տաշեղի կամ սեփական անտառն ունենալու օգտին՝ անվտանգ, բարեկեցիկ ապագայի օգտին»։

Հայաստանը վերջնականապես կդառնա տաշե՞ղ, թե՞ կկարողանա ապագա ունենալ
—————————

«Սառը» պատերազմը չի ավարտվել։ Այն այլ ձև է…

Posted by Andranik Tevanyan on Friday, April 30, 2021



Նման նյութեր