Դերասանուհի Գայանե Ասլամազյանը գրառում է կատարել։
«Չէ, չէ… Բան չեմ ասում… Դուք շարունակեք դրանց պաշպանել, նախկիննեին մինչ օրս մեղադրել, երկրի ամբիոնը կրկեսի վերածել… Չէ որ դուք ինչ-որ այլ մոլորակում եք ապրում, որտեղ չկան իրենց կյանքը զոհած հայրենակիցներ, անհետ կորածներ և գերիներ… Չկան ծնողներ մինչ օրս զավակից լուր սպասող, կամ հավիտյան կարոտով մնացած…
Սեպտեմբերից հեռախոսիս մեջ հայտնվեցին բոլորովին անծանոթ երիտասարդների լուսանկարներ: Ժամերով նայում էի այդ լուսավոր դեմքերին, որ այլևս չեն ժպտա…. պատեազմից ազդեցիկ լուսանկարներ էլ էի պահում…ամենայն անկեղծությամբ եմ խոստովանում, ինձ թվում էր՝ այլևս չեմ տեսնի ավելի ազդեցիկ, սիրտը ճմռող, հոգու մեջ խորը կնճիռ առաջացոց լուսանկար… Խեղդվում եմ….
Իսկ դուք շարունակեք ձեր ներկայացումը, չշեղվեք հանկարծ ձեր հայակործան ծրագրից, գունավոր ծխից հասաք կալոշների…Մի ուրախություն, մի նոր սպասելիքներ, մի ընտրություններին պատրաստվել…
Իսկ զուգահեռ իրականությունում մեր մայր հողը իր զավակերին է պատրաստվում գրկել…
Այս ե՞րբ այսքան քար սիրտ դարձանք, այսքան կարճամիտ և ինքնակործան…»։
Չէ, չէ…Բան չեմ ասում…Դուք շարունակեք դրանց պաշպանել, նախկիննեին մինչ օրս մեղադրել, երկրի ամբիոնը կրկեսի վերածել……
Posted by Gayane Aslamazyan on Thursday, April 29, 2021