Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.
«Բադասյան ռուստամը որոշել է կարգապահական վարույթ հարուցել դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ: Գիտե՞ք ինչն է հետաքրքիր:
Երկուսն էլ եղել են իմ ուսանողները: Մեկը` բակալավրիատում,մյուսը` մագիստրատուրայում: Երկուսի մասին էլ սկսել եմ հիշել, երբ սկսել են գործել: Ավելին` Արմանի մասին որպես փայլուն, անաչառ, պրպտող դատավորի մասին արդեն խոսում էին փաստաբանները ու քաղաքացիները, երբ ես իմացա, որ նրան դասավանդել եմ:
Անձամբ երբևէ շփված չլինելով հանդերձ հպարտացել եմ նրանով:
Ես նրանց կայացման փուլում մի փոքր դրվագ եմ ներկա եղել որպես դասավանդող, բայց ինչքան տարբեր են նրանց ուղիները ու հետագծերը:
Արմանը իրավաբան է, ռուստամը` վայ-իրավաբան, Արմանը իրավաբանությունը կայացնող է, ռուստամը` պղծող, Արմանը իրավաբանների ու դատավորների հանդեպ հարգանք ներշնչելու օրինակ է, ռուստամը` անարգանքի օրինակ, Արմանը դատավոր է, ռուստամը` դատարան շրջափակող, Արմանը պետության կայացման հիմնասյուն է, ռուստամը` պետություն քանդող, կազմալուծող:
Արմանի տեսակը հաղթող է, ռուստամինը` պարտվող:
Արմանը ու Արմանի նման իմ հարյուրավոր այլ ուսանողները իմ հպարտության ու պարծանքի առարկան են, մասնագիտությունս սիրելու, դասավանդման պրոցեսը վայելելու աղբյուրը: Ռուստամը` հակառակը: Բայց ես շարունակելու եմ իմ գործունեությունը արմանների համար: Եթե Հայաստանը ապրի, ապա արմանների շնորհիվ: Նրանց փայփայել է պետք:
Ես հիմա քաղաքական պատճառների ու մեղավորների մասին հավաքական չեմ խոսի: Փուլ առ փուլ:
Սկսեցի Ռուստամով, քանզի վարույթը հարուցել է ինքը: Շարունակում եմ Դավթյան Արթուրով, քանզի վարույթի հարուցման համար հիմք է եղել ՀՀ գլխավոր դատախազի գրությունը: Ես Արթուրի մասին շատ եմ գրել, շատ եմ քննադատել, եղել են իրավիճակներ, երբ կասկածել եմ անգամ գուցե՞ անարդար եմ նրա հանդեպ: Հիմա գիտեմ, որ ոչ: Բայց ես չեմ կարևոր, այլ այն, որ Արթուրին ներեն իր իրավաբան ընկերները: Ծանր է և՜ իրավունք և՜ ընկերություն պղծելը: Հանուն ազգակործան պատուհասի: Հանուն ոչնչի:
Հաջորդը` ԲԴԽ-ն է: Կանխավարկածով չեմ քննադատելու Գ.Ջհանգիրյանին ու մյուսներին, որոնց շարքում էլ ինձ դասավանդողներ կան: Սպասելու եմ: Հերթով, կարգով, շարքով»:
բադասյան ռուստամը որոշել է կարգապահական վարույթ հարուցել դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ: Գիտե՞ք ինչն է հետաքրքիր:…
Опубликовано Arpine Hovhannisyan Пятница, 30 апреля 2021 г.