«Ինչպես լրագրողը փչացրեց գլխավոր դատախազ Արթուրին». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ինչպես լրագրողը փչացրեց գլխավոր դատախազ Արթուրին». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«Բրավո… Լրագրողը ուղղակի փչացրեց գլխավոր դատախազ Արթուրին…

Դավաճան Նիկոլի գրպանային այս կերպարը կապիտուլյանտին պաշտպանելու համար կարող է խելացի դեմքով հիմարություններ արտաբերել…

Ըստ դատախազի պարզվում է, վարչապետի աթոռը զբաղեցնողի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը քրեական գործերին միջամտելիս որպես վարչապետի խորհրդական չի գործել ու դա եղել է բարի կամքի դրսևորում…

«Կարգավիճակը չի խոչընդոտում մարդկանց խորհրդատվություն իրականացնելու»,- հայտարարեց Արթուրը՝ փորձելով արդարացնել Նիկոլի խորհրդական Աննայի վերաբերյալ խայտառակ բացահայտումները՝ կապված վերջինիսկ կողմից քրեական գործերի քննություններին միջամտելուն և ուղղորդելուն…

Հիշեցնեմ, որ Արթուրը, ըստ Գյումրիում տարածված լուրերի, ըստ ասեկոսեների, իր սանիկի՝ Լոռու մարզի ներկայիս դատախազ Կարենի միջոցով բավական մեծ գումարներ է ստացել ՇՊՀ նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանից և ամեն ինչ անում է, որ վերջինիս կողմից ՇՊՀ-ում գործած հանցագործությունները ծածկադմփոցի արվի և չբացահայտվի…

Ուղիղ երեք տարի դատախազությունը և երկու տարի է ՀՔԾ-ն չեն կարող բացահայտել, որ Սահակ Մինասյանը ինչպես է կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրեր մատուցել, ինչպես է գրադարանի գրքերը մակուլատուրա հանձնելու դիմաց նույն վատահամբավ Սահակը երկու տարբեր ակտեր տրամադրել ԿԳՆ-ին և քննիչներին, որքա՞ն գումար է ծախսվել դահլիճի վերանորոգման համար, ինչու՞ է 1,5 միլիոն դրամի փոխարեն Երիտասարդական հիմնադրամին փոխանցվել 6 միլիոն դրամ և ու՞ր են գնացել այդ գումարները, ինչպես է ՆՈՐԿԵՆՏ ծրագրով կեղծ մրցույթներ անցկացվել և գրպանվել միլիոնավոր դրամներ, ինչպես է տխրահռչակ Սահակը բուհում ապօրինի բացել բուլկու և կարկանդակի արտադրամաս, ինչպես է Սահակը որպես աշխատողներ գրանցել մարդկանց, որոնք որևէ կապ չունեն ՇՊՀ-ի հետ, բայց նրանց անունով աշխատավարձներ են դուրս գրվել, որքան իրականում արժի Սահակի կողմից այդ ժամանակ 30 հազար դոլարով գնված դիզելային գեներատորը, ինչպե՞ս են անցկացվել երկու աուդիտները, որոնց դիմաց Սահակն աուդիտորներին վճարել է 6 միլիոն դրամ, երբ 2019 թ-ի գարնանը անցկացված մեկ աուդիտի համար վճարվել է ընդամենը 885 հազար դրամ և այլն…

Ըստ Գյումրիում տարածվող լուրերի, ըստ օդում կախված լուրերի, վերը նշված հանցագործություններն դատախազ Արթուրը և ՀՔԾ պետ Սասունը “թաքցնում” են, քանի որ կաշառված են Սահակ Մինասյանի կողմից…

Ի դեպ, Արթուր, մի խորհուրդ տամ, բարի կամք դրսևորի և եթե ամոթ ունես, ռադդ քաշի գլխավոր դատախազի պաշտոնից…»

Ինչպես լրագրողը փչացրեց գլխավոր դատախազ Արթուրին (տեսանյութ)

Բրավո… Լրագրողը ուղղակի փչացրեց գլխավոր դատախազ…

Опубликовано Gagik Hambaryan Пятница, 30 апреля 2021 г.



Նման նյութեր