««Նորերը» գալիս են ու խոստանում պայծառ ապագա, ասենք ժողովրդավարություն, արդարություն, կոպեկ առ կոպեկ թալանածը ետ բերել, հանուն ժողովրդի հակառակորդներին ասֆալտին պառկեցնել այլն, մնացածը տեսել եք և գիտեք». Ստեփան  Դանիելյան
Advertisement 1000 x 90

««Նորերը» գալիս են ու խոստանում պայծառ ապագա, ասենք ժողովրդավարություն, արդարություն, կոպեկ առ կոպեկ թալանածը ետ բերել, հանուն ժողովրդի հակառակորդներին ասֆալտին պառկեցնել այլն, մնացածը տեսել եք և գիտեք». Ստեփան  Դանիելյան

Ստեփան  Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.

«Հների» ու «Նորերի» պայքարը Հայաստանում չէ առաջինը սկսվել, այն միշտ ու ամենուր եղել է։

«Նորերը» գալիս են ու խոստանում պայծառ ապագա, ասենք ժողովրդավարություն, արդարություն, կոպեկ առ կոպեկ թալանածը ետ բերել, հանուն ժողովրդի հակառակորդներին ասֆալտին պառկեցնել այլն, մնացածը տեսել եք և գիտեք։

Ու հանկարծ, ի զարմանս հավատավոր ժողովրդի, ինչ-որ բան այնպես չի ընթանում ու «Նորերը» ավելի մեծ հրեշներ են դառնում, քան «Հներն» ու այնպիսի անօրինակություններ են կատարում, որ հներն իրենց հարիֆ են զգում, որ ժամանակ չեն ֆայմել նման բաներ անել, թեկուզ հանուն իշխանության պահպանման։

Ինչո՞ւ է այդպես ստացվում։

Քանի որ «նորերի-հների» պայքարը միշտ է եղել, մտածելու ունակ հասարակություններում փորձել են մհասկանալ այդ երևույթն, ու վերջապես, 1911-ին, Ռոբերտ Միխելսն այդ երևույթը ձևակերպել է։ Դա «Օլիգարխիայի երկաթյա օրենքն» է։

Ուրեմն, Ռոբերտը՝ Միխելսը, ասում էր, որ ցանկացած իշխանություն, անկախ նրանից, թե ինչ կարգախոսներով է եկել իշխանության՝ ավտորիտար, թե դեմոկրատական, մեկ է, վերջում այլասերվում է ու վերածվում օլիգարխիայի։

Պարզ ասած, երբ «Նորերը» գալիս ե իշխանության ու տեսնում են, թե ինչ է իրենից ներկայացնում իշխանությունն ու վայելում դրա հնարավորություններն, այդ թվում նաև նյութական, գայթակղվում են ու սկսում փորձել այն պահել ցանկացած եղանակներով, իսկ երբ հայտնվում են մրցակիցներ, ապա ձգտում են էլ ավելի կենտրոնացնել իշխանությունը, որպեսզի թույլ չտան իշխանափոխության կորսուտն ու ամեն անգամ նմանատիպ ընթացիկ հարցեր են առաջանում։

Այսինքն, կատարվում է այն, ինչը հիմա տեսնում ենք Հայաստանում ու վարչական ռեսուրսի, ռեպրեսիաների, անօրինականության այնպիսի վառ դեպքեր են կատարվում ու կատարվելու նախընտրական շրջանում, որ նախկինների ձեռքերը մեզ հրեշտակների թևեր են երևալու»։

“Հների” ու “Նորերի” պայքարը Հայաստանում չէ առաջինը սկսվել, այն միշտ ու ամենուր եղել է։

“Նորերը” գալիս են ու խոստանում…

Опубликовано Stepan Danielyan Пятница, 30 апреля 2021 г.



Նման նյութեր