«Եթե սրանց բոլորի իրավական գիտելիքները հավաքես ու բազմապատկես 100-ի, Արման Հովհաննիսյանի իրավաբանական գիտելիքների կեսը չի լրացնի». Արթուր Ղազինյան
Advertisement 1000 x 90

«Եթե սրանց բոլորի իրավական գիտելիքները հավաքես ու բազմապատկես 100-ի, Արման Հովհաննիսյանի իրավաբանական գիտելիքների կեսը չի լրացնի». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից.

«Իրենց իրավաբան հռչակած տախտակամիտները որոշել են կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Արման Հովհաննիսյանին` Աշոտ Երկաթին չկալանավորելու համար։

Ուրեմն եթե սրանց բոլորի իրավական գիտելիքները հավաքես ու բազմապատկես 100-ի, Արման Հովհաննիսյանի իրավաբանական գիտելիքների կեսը չի լրացնի։ Ու էս խելքով որոշել են պատժել «անհնազանդ» դատավորներին` ընտրելով լավագույնին և ամենապրոֆեսիոնալին։

Ցանկանում եմ տեսնել ԲԴԽ այն անդամների դեմքերը, որոնք կհամարձակվեն կողմ քվեարկել այս պատժիչ ակցիային։

Բոլորին անձամբ ճանաչում եմ, իրենք էլ ինձ են ճանաչում, հիմա կարդում են սա ու լավ գիտեն, որ ամբողջ կյանքում չեմ ներելու, ու հասնելու եմ նրան, որ ցմահ զրկվեն իրավաբան կոչվելու և իրավաբանական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

Արման ջան, ՉԴՆԵՍ…»:

Իրենց իրավաբան հռչակած տախտակամիտները որոշել են կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Արման Հովհաննիսյանին`…

Posted by Artur Ghazinyan on Friday, April 30, 2021



Նման նյութեր