Հրանտ Սարկիսովի ֆեյսբուքյանբէջից.
«ԶԼՄ-ներում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ հայտնի սուբյեկտը ~40.000 դոլլար է վճարել Կազանից Երեւան տեղափոխվելու համար։ Հիմնավորում է բերվում այն միտքը, որ թիվ 1 բորտում անսարքություններ են հայտնաբերվել։ Ասենք, նման անփույթ ու անիմաստ մեկնաբանությունը միայն մեր Պետությունում կարող է լինել։
Ցանկացած ինքնաթիռ թռիչքից առաջ ենթարկվում է մանրակրկիտ հետազոտության, ստուգվում են բոլոր հնարավոր ու անհնար հատվածները, որոնք կարող են այս կամ այն ժամանակահատվածում խափանվել եւ խոչընդոտել թռիչքի բնականոն կյանքին։ Էլ չեմ ասում, երբ խոսք է գնում պետության ղեկավարի, ասել կուզեմ թիվ 1 Բորտի մասին։ Լավագույն մասնագետները պետք է սպասարկեն այդ ինքնաթիռը։ Հայտնի ինքնաթիռը չի կարող եւ իրավունք էլ չունի խափանվելու։ Խոսքը գնում է պետության ղեկավարին այս կամ այն տեղ տեղափոխող Բորտի մասին։
Հերթական անփութությունը, որը մեր պետության վրա արժեցավ 40.000 դոլլար։ Որքա՞ն կարեւոր հարցեր կկարողանայինք լուծել…»
ԶԼՄ-ներում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ հայտնի սուբյեկտը ~40.000 դոլլար է վճարել Կազանից Երեւան տեղափոխվելու…
Posted by Grant A. Sarkisow on Friday, April 30, 2021