ԱՄՆ-ում New Belgium գարեջրատունը թողարկել է գարեջուր, որը կոչվում է Torched Earth: Ըմպելիքը պարունակում է օսլա, ծխի հոտ է գալիս: Գարեջրագործները պնդում են, որ հենց դա է լինելու հետապոկալիպտիկ ըմպելիքը, եթե մարդկությունը չկարողանա հաղթահարել կլիմայական ճգնաժամը, գրում է Thrillist-ը:
Գարեջուրը չի եփվել ավանդական բաղադրիչներից (գայլուկ, գարի, ածիկ), քանի որ աղետից հետո դրանք մոլորակի վրա չեն մնա, կարծում են գարեջրի ստեղծողները: Խմիչքում օգտագործվել են կաթնուկի տերևներ, ջուր և ծխով աղտոտված հացահատիկային բույսեր, ինչպես նաև՝ երաշտին դիմացկուն կորեկ և հնդկացորեն:
«Եթե ճգնաժամը շարունակվի, սովորական հումքը շատ կթանկանա»,- զգուշացնում է ընկերությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը