Չարաբաստիկ պատերազմն Արսենի կողքով էլ աննկատ չանցավ. hraparak.am
Advertisement 1000 x 90

Չարաբաստիկ պատերազմն Արսենի կողքով էլ աննկատ չանցավ. hraparak.am

Արսեն Խեչոյանը ծնվել է Երևանում։ Քրոջ կրտսեր եղբայրն էր։ Հինգ տարեկանից հաճախել է Ա. Ազարյանի անվան մարզադպրոցը, այնուհետև Հ. Շահինյանի անվան մարզադպրոցը։
Սպորտը Արսենի կյանքն էր և ապագայի նպատակները նույնպես կապված էին սպորտի հետ…
Արսենը սովորել է Երևանի թիվ 22 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, զուգահեռ զբաղվել է դասական ըմբշամարտով։

Քոլեջը ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ Սակայն ուսումը կիսատ թողնելով 2019թ դեկտեմբերի 27-ին զորակոչվել է Հայոց Բանակ։

«Արսենը փոքր տարիքից արդեն տարբերվում էր իր հասակակիցներից հավասարակշռված բնավորությամբ ։ Սիրված էր թե դպրոցում, թե ուսուցիչների և թե մարզիչների կողմից… համեստ էր այդքան սիրված լինելով հանդերձ։ Տանել չէր կարողանում անարդարությունը, սուտը։ Շատ նվիրված ու հավատարիմ ընկեր էր… Խելացի և աշխատասեր… Ընկերները պատմում են թե ինչպես էր միշտ կանգնում թույլի և անօգնականի կողքին, փորձելով պաշտպանել..․»,- պատմում են հարազատները։

«Շատ բարի, խելացի, համակերպվող տղա էր, կյանքում ոչ մեկին չէր նեղացնի, շատ հանգիստ բնավորություն ուներ».- ասում է Արսենի ընկերը` Մերուժը։

Արսեն Խեչոյանը շատ օրինակելի և սիրված զինվոր էր։ Վեց ամիս ծառայելով Հոկտեմբերյանի զորամասում տեղափոխվել է Արցախի Մատաղիսի զորամաս, որպես ջոկի հրամանատար դիրքի ավագ, կրտսեր սերժանտ։

Սակայն չարաբաստիկ պատերազմն Արսենի կողքով էլ աննկատ չանցավ…
2020թ հոկտեմբերի 7-ին Արսեն Խեչոյանի կյանքի ուղին փոխվեց, բռնելով հավերժի ճամփան…
Սպորտը նրա համար կյանք էր… բայց առավել Հայրենիքը սիրեց… կյանքից առավել…

Հանգչիր խաղաղությամբ մեր Հերոս։

hraparak.am