«Ո՞ւմ ես ընտրելու՝ կապիտուլյանտի՞ն, թե՞ Արցախի հերոսներին». Մարգարիտ Եսայան
Advertisement 1000 x 90

«Ո՞ւմ ես ընտրելու՝ կապիտուլյանտի՞ն, թե՞ Արցախի հերոսներին». Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից.

«Այս արտահերթը լինելու է սկզբունքորեն տարբեր, սա չի լինելու ընտրություն հայի եւ հայի միջեւ, սա լինելու է ընտրություն հայի եւ հայատյացի միջեւ, արցախյան երկու պատերազմ հաղթածի եւ երկիրը կապիտուլյացիայի տարածի միջեւ, հերոսի եւ հերոսին ատողի, Արցախը ազատագրած-շենացրածի եւ Արցախը 30 արծաթով ծախածի միջեւ․․

Ի վերջո, սա լինելու է ընտրություն թուրքատյացի եւ թրքասերի միջեւ, եթե ավելի կոշտ, ապա այս արտահերթը կլինելու է ընտրություն հայի եւ թուրքի միջեւ․․․

Մարդիկ պետք է կողմնորոշվեն՝ ում են ընտրելու, կապիտուլյանտին, թե Արցախի հերոսներին։

Մարդիկ պետք է կողմնորոշվեն, ում են ընտրելու՝ Արցախը շենացնողին եւ խնդրի լուծումը բացառապես խաղաղ ճանապարհով տեսնողի, թե՝ պատերազմ բերողին, 5 հազարից ավելի զոհերի , հազարավոր գերիների-անհետ կորածների, տնավեր եւ հայրենիք կորցածների մեղավորին, դահճին ու ստախոսին․․

Սակայն, հարց տամ՝ մարդիկ դեռ պիտի կողմնորոշվե՞ն․․․։

Իսկ մի՞թե մինչ այժմ չեն կողմնորոշվել․․

Եթե ԴԵՌ պիտի ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՆ․․, ուրեմն՝ վայ մեր երկրին․․

Հույս ունեմ, որ ԱՐԴԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՆԵՐԸ մեծամասնություն են․․․

Թշնամու կամքը կատարողը, պատերազմ ու ավերածություն բերածը, զոհեր, եւ վիրավորներ բերածը, երկիրը քանդողը, ստախոս-դավաճանը պետք է մերժվի, պետք է չընտրվի․․․

Միայն այսպես եմ տեսնում մեր երկրի ապագան․․Միայն այսպես․․․։

Նա, ով դրան ձայն կտա, հավասարաչափ մեղավոր է ու դահիճ, հազարավոր զոհերի հոգիները նրանց հանգիստ չեն տալու․․

Նա, ով կընտրի շակալին, մի նոր պատերազմի առաջ կբացի մեր երկրի դարպասները․․

Մի մոռացեք՝ էդ դավաճանը մահ-դագաղ-արյուն-զոհ ու գերի է բերել ու դեռ բերելու է, եթե գնաք եւ նրան ձայն տաք․․․

Վերջերս իմ հին ընկերների մեկը ասաց․ «Չէի սպասում, որ մեր ժողովրդի մեջ էս ամբողջ արհավիրքից հետո դեռ կգտնվեն նիկոլին պաշտպանողներ․․․ուրեմն, էս ընտրությունը լինելու է յուրօրինակ տեստ՝ ոջիլների բացահայտման, նա, ով սրան կընտրի, մեր ժողովրդի միջի ոջիլն է․․․Այս ընտրությունը լինելու է ոջիլներին հայտնաբերելու տեստ։Թող վերջապես կողմնորոշվեն՝ մա՞րդ են, թե՝ ոջիլ»։

Բառացի եմ մեջբերում, կասեք, կոպի՞տ է․․․ Չեմ կարծում․․

Երբեմն հարկ է կոշտ լինել, որ հետո, հիմնականում շատ մեծ ցավ չապրենք․․

Մարգարիտ Եսայան»

Ո՞ւմ ես ընտրելու՝ կապիտուլյանտի՞ն, թե՝ Արցախի հերոսներին․․․

Այս արտահերթը լինելու է սկզբունքորեն տարբեր, սա չի լինելու…

Posted by Մարգարիտ Եսայան on Sunday, May 2, 2021



Նման նյութեր