Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից.
«Հարցումս ինձ համար դուրս բերեց 3 բան՝
- Հստակ ընդդիմության ֆավորիտներին չընտրողները ալտերնատիվ տարբերակ առանձնապես չունեն և կամ չեն գնա ընտրատեղամաս, կամ կփչացնեն քվեաթերթիկը։
Երկու դեպքում էլ դա իշխանության օգտին ա աշխատելու։ Ամենալուրջ անելիքը այստեղ ա։ Մարդիկ պետք է մոտիվացվեն գնալ ընտրատեղամաս և չփոշիացնեն իրենց ձայնը։
- Շատերը դեռ սպասում են ծրագրերի, թիմերի, ընտրարշավի։ Մոտիվացիան հասկանալի ա՝ 2018-ի հուզական ընտրության սխալը չկրկնելը։ Մարդիկ ավելի պատասխանատու են մոտենում իրենց քվեին։ Ստեղ չեմ կարծում, որ առանձնապես մեծ տարբերություն լինի ծրագրերում, ավելի շատ առաջնորդվելու են թիմերի կազմով։
- Քոմմենթներում, անկախ տարբեր կարծիքներից քննարկումներում, կոնֆլիկտներ չեղան։ Ընդդիմադիր սեկտորը եթե ոչ միավորման, ապա ցիվիլ դիսկուրսի ու ատելության դոզան չեզոքացնելու պոտենցիալ, այնուամենայնիվ, ունի»։
Հարցումս ինձ համար դուրս բերեց 3 բան՝
1. Հստակ ընդդիմության ֆավորիտներին չընտրողները ալտերնատիվ տարբերակ առանձնապես…
Posted by Anzhela Elibegova on Sunday, May 2, 2021