Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից.
«Արտահերթ ընտրություններով երկրում ստեղծված արժանապատվության ճգնաժամն անկասկած չի լուծվելու: Հունիսի 20-ից հետո այդ ճգնաժամն ավելի է խորանալու ու առանց մի տոկոս կասկածի այն հանգուցալուծվելու է մեծ բախման արդյունքում: ԲԱԱԱԱՅՑ, արտահերթ ընտրությունները գնալով փաստ են դառնում ու էս ընթացքում դրանց մասնակցող երկու հիմնական դաշինքները ներկայացնող մարդկանց կողմից սոցիալական ցանցերում իրար վրա «կեղտ բռնելը», իրար երեսով տարատեսակ բաներ տալը ԲԱՑԱՌԱՊԵՍ օգնելու է դավաճան վիժվածքին: Նույնը վերաբերում է այս ընտրությունները չարիք համարողներին (որոնցից մեկն էլ ես եմ). պտտվող անիվի մեջ փայտ մտցնելը ոչ մեկի օգուտ չի տալու, իսկ վերջում ձախողման հիմնական «մեղավոր» են նշանակվելու «փայտ մտցնողները»:
Էս վտանգավոր ընթացքը պետք ա կանգնացնել հնարավորինս արագ այլապես մենք բոլորս հունիսի 20-ից հետո սկսվող մեծ դեպրեսիան չենք կարողանալու իրական պայքարի վերածել ու դավաճան վիժվածքը հանձնելու է մեր երկիրը:
Հ.Գ. Միևնույն ժամանակ շատ կարևոր է հասկանալ, որ վերոգրյալ սեգմենտների կողմից «իրար ուտելու», կամ «փայտ մտցնելու» ֆոնին ընտրությունների հաճախելիությունը օբյեկտիվորեն նվազելու է ինչի արդյունքում ևս դավաճան վիժվածքի ստացած ձայները ավելի բարձր տոկոս են լինելու: Հետևաբար ոչ միայն վերոգրյալ անթույլատրելի պահվածքն է պետք վերացնել, այլև մենք բոլորս միասին պետք է ակտիվ քարոզենք ընտրություններին մասնակցելն ու դավաճան վիժվածքին ձայն չտալը»:
Արտահերթ ընտրություններով երկրում ստեղծված արժանապատվության ճգնաժամն անկասկած չի լուծվելու: Հունիսի 20-ից հետո այդ…
Posted by Narek Samsonyan on Sunday, May 2, 2021