Բերձորից 10 հոգի դարդից մահացել է պատերազմից հետո, սա ղեկավարությու՞ն է. hraparak.am
Advertisement 1000 x 90

Բերձորից 10 հոգի դարդից մահացել է պատերազմից հետո, սա ղեկավարությու՞ն է. hraparak.am

Էսօր ով անասուն, այգի է կորցրել փող են տալիս, իսկ էն մարդկանց, ովքեր տենց բաներ չեն ունեցել , ոչ մի բան էլ չեն տալիս։ Բա լավ, մենք ի՞նչ անենք։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց քաշաթաղցիների բողոքի ակցիայի ժամանակ ասաց տեղահանված ակցիայի մասնակիցներից մեկը։

« Ես երեք տուն եմ թողել այնտեղից, որոնցից երկուսը ես եմ առել հենց՝ նաղդ փողով։ Համ տղուս էի տուն առել, համ աղջկաս, բայց փաստացի բոլորս էս պահին առանց տուն ենք մնացել։ Ես չեմ հասկանում սենց ղեկավարություն կլինի՞, ի՞նչ է մտածում էս ղեկավարությունը, ինչու է այդքան ձգձգում։ Սրանց ուզածն ու արածը ի՞նչ է, ինձ թվում է՝ իրենք էլ չգիտեն։ Ես Բերձորից եմ եկել, գյուղերից տեղյակ չեմ, բայց կարող եմ նշել, որ Բերձորից արդեն 10 հոգի մահացել է։ Այ մարդ, ի՞նչ պատերազմ, պատերազմից հետո են մահացել ՝ դարդից։ Ես վաթսունն անց եմ, ես էլի դնեմ զրոյից տուն սարքե՞մ, ո՞նց, չեմ կարող»,- ասաց նա։

hraparak.am