«Ընտրություններում սա ինչ թիվ ուզի կնկարի, պառլամենտական «ընդդիմությունը» ձևի համար հետընտրական պրոցես ա բեմադրելու». Արթուր Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Ընտրություններում սա ինչ թիվ ուզի կնկարի, պառլամենտական «ընդդիմությունը» ձևի համար հետընտրական պրոցես ա բեմադրելու». Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.

«Իրավիճակը կայուն ծանր է: ԱՄՆ-ն պնդում է, որ Արցախի կարգավիճակը պետք է քննարկել (սա դեռ չի նշանակում, որ իրենք դա իրականում ուզում են): Ռուսաստանը պնդում է, որ հիմա չի կարելի կարգավիճակի հարց քննարկել: Պարզ է, որ էդ «հիման» կախված է Ադրբեջանի ԵԱՏՄ ու ՀԱՊԿ մտնելու հետ, ինչը չի ստացվում: Ադրբեջանը չի կարում գա, մասնակցի ԵԱՏՄ նիստին, քանի որ Հայաստանը դա արգելափակում է: Հայաստանը Ադրբեջանին արգելափակում է իբր թե գերիների չլուծված խնդրի պատճառով: Իրականում, թե գերիները և, թե հրավերի բացակայությունը ընդամենը հարմար առիթներ են: Իսկ հարմար է դա, որովհետև Ռուսաստանը էլ ոչ մեկին պետք չէ: Հայերիս այն պետք էր, որ թուրքերից պաշտպանի, թուրքերին այն պետք էր, որ չպաշտպանի: Իրավիճակի միակ լուծումը կարող էր լինել իշխանափոխությունը` կամ Հայաստանում կամ Ադրբեջանում: Բայց եթե հեռացնեն Փաշինյանին, ապա հաջորդը պիտի իր վրա ստանձնի Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու առաքելությունը, ինչը քչերը կհամաձայնվեն անել: Իսկ Ալիևին հանելը էս պահին անհնար է, քանի որ չկա ոչ մի երաշխիք, որ հաջորդը չի շարունակի նույն գիծը: Հետո դուզը խոսանք, եթե դավաճան վիժվածքին հանել չի ստացվում, տո դաժը մոր քֆուր կերած տպերը զուտ ձևի համար մի թեկնածու չեն առաջադրում, ո՞նց են հաղթանակած դիկտատորին հեռացնելու:

Նենց որ իմացեք՝ ընտրություններում սա ինչ թիվ ուզի կնկարի, պառլամենտական «ընդդիմությունը» ձևի համար հետընտրական պրոցես ա բեմադրելու, դիմելու են ՍԴ, ՍԴ-ն զմրսելու է ընտրության արդյունքները: Ու տենց…

Հ.Գ. վերջն ի՞նչ պարզվավ, սրան «բոլորն» էին փող տալիս, թե՞ այնուամենայնիվ ոչ «բոլորը»»:

Իրավիճակը կայուն ծանր է: ԱՄՆ-ն պնդում է, որ Արցախի կարգավիճակը պետք է քննարկել (սա դեռ չի նշանակում, որ իրենք դա…

Posted by Artur Danielyan on Monday, May 3, 2021



Նման նյութեր