Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից.
«Այսօր Լեհաստանում ՀՀ դեսպանության Facebook-ի էջում հրապարակվել են պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են Նիկոլ Փաշինյանի եւ Արա Այվազյանի կողմից իշխանության յուրացման փաստի մասին։ Մասնավորապես, 2021 թվականի մայիսի 3-ին ստորագրված պաշտոնական գրություններում ՀՀ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հռչակել է ՀՀ վարչապետ, իսկ Արա Այվազյանը` ՀՀ արտաքին գործերի նախարար:
Սա այն դեպքում, երբ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականի հիմքով ՀՀ նախագահի 2021 թվականի ապրիլի 25-ի համապատասխան հրամանագրով ընդունվել է կառավարության հրաժարականը։
Այս երկու անձանց գործողություններում հստակ կերպով նկատելի են ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով նկարագրվող ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ինչի կապակցությամբ հրավիրում եմ ՀՀ դատախազության եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության ուշադրությունը»։
Այսօր Լեհաստանում ՀՀ դեսպանության Facebook-ի էջում հրապարակվել են պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են Նիկոլ…
Posted by Edgar Ghazaryan on Monday, May 3, 2021