Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից.
«Պատերազմից հետո միայն ՀՀ հատվածում՝ Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք, ունենք 400 կմ-ից ավել նոր սահման։
Անցել է 6 ամիս։
6 ամսվա ընթացքում սահմանն ամրացնելու, առաջնագիծ կառուցելու, այն կահավորելու, անհրաժեշտ տեխնիկայով ապահովելու համար ոչինչ չի արվել, ՈՉԻՆՉ։
Անգործության ու անտերության 6 ամիսներ։
Սյունիքի մարզն է։ Արավուսի գյուղապետն ու գյուղի հովիվն են ադրբեջանցիների հետ սահմանային ճշտումներ անում, դիրք են ուզում տեղակայել թշնամու դիրքի դիմաց։
Սա է մեր իրականությունը։
Թուրքի լամուկն ԱԺ-ի ամբիոնից ասում է, թե մենք չենք տեսնում էն աշխատանքները, որ տարվում են։ Ինչի՞ չենք տեսնում, շատ լավ էլ տեսնում ենք էն բոլոր աշխատանքներն ու ջանքերը, որ սրանք տանում են՝ մեր հայրենիքը, մեր պետությունը, մեզ թուրքին հանձնելու համար։
էդ 200 միլիոնի բախտավորներից մեկը ինչի՞ դու չես, հը՞»։