«Սա ոչնչի նման չէ». ինչն է հիացրել սուրճ բովելու աշխարհի չեմպիոնին Երևանում sputnikarmenia.am
Advertisement 1000 x 90

«Սա ոչնչի նման չէ». ինչն է հիացրել սուրճ բովելու աշխարհի չեմպիոնին Երևանում sputnikarmenia.am

Սուրճի պրոֆեսիոնալ բովող Արսենի Կուզնեցովը հատուկ հրավերով ժամանել է Երևան, որպեսզի իր փորձով կիսվի մայրաքաղաքի ամենահեղինակավոր սրճարաններից մեկի բարիստաների հետ։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

«Եթե առավոտյան արթնանալուց հետո մի բաժակ սուրճ չխմես ու մի ծխախոտ չծխես, էլ ինչի՞ համար առհասարակ արթնանալ»,-ասում էր ստենոկարդիայով տառապող բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին։ Հայաստանում նույն նշանաբանով հազարավոր մարդիկ են առաջնորդվում, որոնց համար օրը մի բաժակ սուրճից ու ծխախոտից սկսելն ու նույն ոգով շարունակելը,  օրինակ՝ ընկերների հետ միասին, «անբեկանելի» առօրյա է դարձել։

Վերջին ժամանակներս Երևանում ավելի ու ավելի մոդայիկ են դառնում «սփեշըլթի», այսինքն՝ հատուկ բարձր որակի սրճարանները։ Հետևաբար՝ մասնագիտացված սրճարանները, որտեղ սուրճի հատիկները մշակման հատուկ գործընթաց են անցնում, երբեմն՝ անգամ այցելուների աչքի առաջ, սկսել են աճել քաղաքում, ինչպես սնկերն անձրևից հետո։ Եվ այո, այդպիսի սրճարաններում ծխելն արգելված է։

Այսպիսի սրճարաններից մեկն է Afrolab-ը, որը Երևանի կենտրոնում բացվել է ընդամենը 8 ամիս առաջ, բայց արդեն հասցրել է դառնալ երևանցիների և հյուրերի ամենասիրելի վայրերից մեկը։ Այստեղ միաժամանակ և ՛ հայերեն, և ՛ անգլերեն, և ՛ ռուսերեն խոսակցություններ են լսվում։ Վերջին օրերին ռուսերենն ավելի հաճախ է լսվում․ սրճարանում Ռուսաստանի հյուր կա՝ պրոֆեսիոնալ սուրճ բովող Արսենի Կուզնեցովը։

Կուզնեցովը սուրճի բովման 2019թ․-ի աշխարհի չեմպիոնն է, բավականին «ծանրակշիռ» մարդ է իր ոլորտում, Gravitas «սրճային» ապրանքանիշի հիմնադիրը։ Երևանում նա բարիստաներին սովորեցնում է սուրճի բովման գաղտնիքները։ Զուգահեռ ուսումնասիրում է քաղաքն ու վլոգ է նկարահանում դրա մասին։

«Ցույց կտամ, թե ինչ լավ եղանակ է այստեղ,-ասում է Արսենին,-Երևանը ոչ մի ուրիշ բանի նման չէ։ Լանդշաֆտը, ճարտարապետությունը, չեմ կարող ոչ մի այլ քաղաքի հետ համեմատել։ Ես Եվրոպայի շատ քաղաքներում եմ եղել, դրանք հիմնականում նման են միմյանց, և ձանձրալի է դառնում։ Երևանը շատ է տարբերվում այն ամենից, ինչ ես տեսել եմ»։

Ամբողջությամբ՝ sputnikarmenia.com