«Եթե դրանք մի փոքր ամոթ ունենան ու հիշեն, թե ինչ ասեց նույն Մուրադովն իրենց հասցեին էլ գերիների թեմային չեն անդրադառնա…». Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Եթե դրանք մի փոքր ամոթ ունենան ու հիշեն, թե ինչ ասեց նույն Մուրադովն իրենց հասցեին էլ գերիների թեմային չեն անդրադառնա…». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«Քայլիստ֊երեսփոխանը մոռացե՞լ է ապրիլի 8֊-ի իր թիմակիցների սադրանքը

Քայլիստ պատգամավոր Արթուրի դուրը չի եկել, որ ԶԼՄ֊ներն առանց պաշտոնական մակարդակով հաստատման հրապարակել էին 3 գերիների հայրենիք վերադառնալու լուրը…

Տարօրինակ է այս ամենը լսել մեկից, ում թիմի ներկայացուցիչները` փոխվարչապետ Տիգրանի և դավաճան վարչապետի մամլո խոսնակ Մանեի,ինչպես նաև վարչապետի և ԱԺ փոխխոսնակի ընտանիքներին պատկանող և վերահսկվող ԶԼՄ֊ների մակարդակով ապրիլի 8֊ին կեղծ տեղեկություններ հրապարակեցին որոշ գերիների վերադարձի մասին, որը մեծ դժգոհություն առաջացրեց հասարակության մոտ և արժանացավ ռուսական կողմի կոշտ և վիրավորական արձագանքին…

Հետաքրքիր է,իսկ Արթուրը ներողություն խնդրեց գերիների հարազատներից և բարեկամներից ում իր թիմի ներկայացուցիչները տարել էին “Էրեբունի” օդանավակայան` նրանց և գերիների ֆոնին ինքնագովազդվելու նպատակով…

Արթուր, պարզվում է ընդդիմադիր ԶԼՄ֊ներն ավելի լավատեղյակ են գերիների վերադարձի մասին և նույնիսկ հրապարակեցին գերիների անունները, որի մասին տեղյակ չէր դավաճան Նիկոլի վարչակարգը …

Իսկ եթե ավելի պարզ արտահայտվեմ, ապա ըստ իս, գերիների վերադարձի և նրանց ինքնության մասին այս տեղեկատվական արտահոսքը հենց պաշտոնական Մոսկվան էլ արել էր` ևս մեկ անգամ ցույց տալով իր անվստահությունը և հակակրանքը Նիկոլի նկատմամբ, ով գերիների վերադարձի հարցը օգտագործում է իր և քայլիստ֊պատուհասների թիմը գովազդելու նպատակով…»:

Մուրադովը Բաքվից 3 գերի է բերում
Ի՞սկ որտեղ են քայլիստ ինքնագովազդվողները

Ըստ “Հրապարակ”-ի Արցախում խաղաղապահների…

Posted by Gagik Hambaryan on Tuesday, May 4, 2021



Նման նյութեր