«Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանոցը ավերվել է». Արման Աբովյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանոցը ավերվել է». Արման Աբովյան

Արման Աբովյանի ֆեսուքյան էջից.

«Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանոցը ավերվել է՝ հայտնում է «Կովկասյան ժառանգությունը» (CHW)։

Գերեզմանոցը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբում և օգտագործվում էր, երբ հայերը 2020թ տարհանում էին գյուղը։ Արբանյակից արված նկարները ցույց են տալիս, որ այն ամբողջապես ոչնչացվել է։ Երևում են բուլդոզերների թրթուրների հետքերը։

Նույն գյուղում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, որը հիմնադրվել է 1846թ, կարծես թե, շինարարություն է սպառնում։ Եկեղեցուց արևելք ընկած հատվածում, ապրիլի տվյալներով, բուլդոզերներով քանդվել է, իսկ մարգագետնում կանգնած էին բեռնատար մեքենաներ։

«Կովկասյան ժառանգության հերթափոխ» կազմակերպությունը անհանգստացած է եկեղեցով և կոչ է անում բոլորին պահպանել այն, այդ թվում՝ UNESCO-ին։

CHW-ն՝ Cornell и Purdue համալսարաններից հետազոտողների խումբ է։ Նրանց առաքելությունը կայանում է հետևել և փաստաթղթավորել վտանգված և վնասված մշակութային ժառանգությունը արբանյակից արված նկարների միջոցով»։

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանոցը ավերվել է՝ հայտնում է…

Posted by Arman Abovyan on Tuesday, May 4, 2021



Նման նյութեր