Ցինկի պակասը կարող է մեծացնել կորոնավիրուսի ծանր ընթացքի ռիսկը: Այս մասին ասվում է Մարսելի համալսարանական հիվանդանոցի գիտնականների հետազոտության մեջ, որի արդյունքները ներկայացվել են Clinical Nutrition ամսագրում:
Սքրինինգի կենտրոններ դիմած կորոնավիրուսով վարակված 152 պացիենտի եւ առանց COVID-19-ի 88 պացիենտի մասնակցությամբ անցկացվել է կորոնավիրուսի ծանր ընթացի վաղ կանխատեսման գնահատում:
Հիպոցինկեմիան հաճախ հանդիպել է կորոնավիրուսով վարակվածների մոտ: Ավելին, ցինկի պակասի բարձր ռիսկը եղել է տարեցների մոտ (65 տարեկան):
Ինչպես պարզվել է, ցինկի պակասն իսկապես կապված է ծանր ընթացքի ռսկի հետ: