«Վարչապետի թեկնածուի կարգավիճակ ունեցողը հայտարարեց, որ «եկեք փաստերով խոսենք»». Արամ Վարդևանյան
Advertisement 1000 x 90

«Վարչապետի թեկնածուի կարգավիճակ ունեցողը հայտարարեց, որ «եկեք փաստերով խոսենք»». Արամ Վարդևանյան

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից.

«Վարչապետի թեկնածուի կարգավիճակ ունեցողը հայտարարեց, որ «եկեք փաստերով խոսենք»։ Ի դեպ փաստը վերացական հասկացություն չէ, չափազանց կոնկրետ տվյալ է։ Առաջարկում եմ ԱՆՀԵՐՔԵԼԻ փաստով խոսենք։ Երեք Նախագահներից ով է ստորագրել մի փաստաթուղթ որի արդյունքում օրինակ բառացի մեջբերելով՝ Աղդամի շրջանը պարզապես ՀԱՆՁՆՎԵԼ է ադրբեջանին։ Երեք Նախագահներից ով է ստորագրել մի փաստաթուղթ որի արդյունքում օրինակ բառացի մեջբերելով՝ Քելբաջարի շրջանը և Լաչինի շրջանը ՀԱՆՁՆՎԵԼ Է ադրբեջանին։ Ես հրապարակում եմ կոնկրետ ՓԱՍՏ, որ Արցախի նշածս շրջանները, արյունով պահած հողերը ստորագրությամբ հանձնել է հենց ու միայն Նիկոլ Փաշինյանը։ Փաստը իրավական տերմին է, կից ներկայացնում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ից առկա փաստը»։

Վարչապետի թեկնածուի կարգավիճակ ունեցողը հայտարարեց, որ <<եկեք փաստերով խոսենք>>։ Ի դեպ փաստը վերացական հասկացություն չէ,…

Posted by Aram Vardevanyan on Wednesday, May 5, 2021



Նման նյութեր