Մայիսի 4-ին Սամվել Ալեքսնյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, «Մոնարխ» ռեստորանում նշել է ծննդյան տարեդարձը։ Ներկաների համար ելույթ են ունեցել Սպիտակցի Հայկոն, Լիանան, Արկադի Դումիկյանն ու շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ։ Նշենք, որ խնջույքի կադրերը լայնորեն տարածվել են համացանցում՝ տարատեսական մեկնաբանությունների առիթ դառնալով։
Մարդիկ հիշեցնում են պարտված պատերազմի, 5000 զոհերի, կորսված Արցախի ու խեղված տասնյակ հազարավոր ճակատագրերի ֆոնին ցուցադրական զվարճանքների անթույլատրելիության մասին։
Մեդիապորտ