նիկոլն ասում ա՝ ալիևը տեսավ զինվում ենք, պատերազմ սկսեց. ինչո՞վ էիր զինվում, նիկոլ, առանց ռակետ СУ-երո՞վ, 55 թվի М-55-ո՞վ, թե՞ կրճատված մարտավարական օղակով
Advertisement 1000 x 90

նիկոլն ասում ա՝ ալիևը տեսավ զինվում ենք, պատերազմ սկսեց. ինչո՞վ էիր զինվում, նիկոլ, առանց ռակետ СУ-երո՞վ, 55 թվի М-55-ո՞վ, թե՞ կրճատված մարտավարական օղակով

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Երեկվա նիկոլի բարբաջանքը մոտավորապես հետևյալն էր. «թուրքը տեսավ իմ օրոք մենք զինվում ենք, դիրքերն ենք կահավորվում, բանակն ենք բարեկարգում, հարձակվեց, պատերազմ սկսեց»։
Շարքային անտեղյակ մարդը կարա մտածի, որ էս դեբիլը կարո՞ղ ա ճիշտ ա ասում, բայց դեպքերից քաջատեղյակ մարդու մոտ հարցեր են առաջանում։
ՍՈՒ-30-նների մասով. ՌԴ օրենսդրությամբ այս կործանիչի հրթիռներն արգելված են վաճառել ՌԴ սահմաններից դուրս։ Այսինքն՝ դու ինչ ուզում ես վրեն դիր, կրակի, բայց էն հրթիռները, որոնք կործանիչին հենց 4++ սերնդի կործանիչ է դարձնում ու արդարացնում են իր թանկ գինը, քեզ չեն տալիս։ Այսինքն ՍՈՒ-30-ը դառնում ա անիմաստ թանկ ու չարդարացված գնում, որը լիովին չի կարողանալու կատարել իր առջև դրված առաջադրանքը։
Հիմա ես չեմ, դուք եք՝ իրո՞ք կարծում եք, որ էս հանգամանքը ալիևի համար վտանգավոր է թվացել, որ սկսի պատերազմը: Համեմատության համար ասեմ, որ ադրբեջանը ՍՈՒ-30 չունի։ Ձեռները քարի տակ չի, ուղղակի երևի չեն ուզում ռակետ չունեցող կործանիչին էդքան փող տան։
Երկրորդ. նիկոլն ասում ա բարեփոխում էինք բանակը։ Գիտե՞ք որն էր նրա նշած բարեփոխումը. կրճատել մարտավարական օղակը, համալրել օպերատիվ օղակը։ Եթե երկու բառով սա ձևակերպեմ, ապա կստացվի՝ կռվող, դիրք պահող մարդուն փոխարինել թղթաբանությամբ զբաղվողով։ 2018-ի մայիսից հետո ԳՇ-ի և նախարարության օպերատիվ օղակի անձնակազմի թվաքանակը համարյա կրկնապատկվել է, ավելացել է 98%-ով։ Կրճատվել է մարտավարական օղակը՝ սկսած վաշտից, ավարտված գնդերով։
Հիմա ես չեմ, դուք եք՝ իրո՞ք կարծում եք, որ էս հանգամանքը ալիևի համար վտանգավոր է թվացել։ Թե՞ հակառակն է եղել, երբ տեսել է, որ զորամասերում վերին սպայական անձնակազմը ոչ թե զորքի կողքին է, այլ ՊՆ-ում կամ ԳՇ-ում թուղթ է մրոտում, սկսել է պատերազմը։
Երրորդ. նիկոլը խոսում է բանակը զինելուց, բայց չի նշում, որ դա արվում էր հարավսլավական 1955 թվականի М-55 զենիթային համակարգով, Հորդանանի բանակից խոտանված ОСА-ներով, հատը 142 դոլար շուկայականից թանկ գնով ձեռք բերված АК-103-ով, չեխական հին ու ժամկետնանց սնարյադներով, մի քանի անգամ շուկայականից թանկ զրահաբաճկոններով և էլի լիքը բաներով, որոնց մասին մենք չգիտենք։ Այսինքն, ըստ նիկոլի՝ զինապահեստները լիքը լինեն, ջհանդամ թե զիբիլ չի լինի առածը։
Չորրորդ. եթե դու իրոք տենց պայքար էիր մղում Արցախի համար, եթե տենց կենաց-մահու կռիվ էիր նախաձեռնել ադրբեջանի դեմ, կարո՞ղ ես ինձ բացատրել, թե ինչում այդպես ադրբեջանական էլ ոչ մի կարևորագույն օբյեկտ չթողեցիր խոցվեր այս պատերազմում։ ՈՉ ՄԻ։ Դու սե՞նց էիր պաշտպանում Արցախը, թե՞ սենց էիր պայմանավորվել զիջել։ Ու հիմա որ ԱԺ ամբիոնից սաղին մեղադրում ես դավաճանելու մեջ, ինչի՞ սկզբում քո անունը չես նշում։ Դավաճանողները դավաճանել են, երբ տեսել են որ իրենց ես դավաճանում։ Այ այդտեղից պետք ա սկսես։
Եվ ի վերջո նիկոլն ասում էր՝ բանակը թալանել, Բադեն-Բադենում տուն են առել։ Այ եղբայր ջան, գիտես ով ա թալանել, գիտես ոնց, գիտես ինչ ունեցվածք ա առել էդ փողերով, է բա գնա բռնի, ձերբակալի, դատի, հրապարակում գնդակահարի, մեր լեզուն էլ կկարճանա, քոնն էլ՝ կերկարի։ Որ 3 տարի գլուխ ես արդուկում բանակի թալանի մասին, բայց Պն-ում ձերբակալվում են մենակ փողով բանակից զինվոր ազատողները, դրանով ի՞նչ խնդիր ես լուծում, դրանով բանակը թալանողներին ոգևորո՞ւմ ես, թե վախեցնում։
Կարճ ասած՝ նիկոլի բերնից ոչ վերջին 3 տարում, ոչ էլ առավել ևս դրանից առաջ երբևէ ճիշտ խոսք դուրս չի եկել։ Բոլորն եղել են մանիպուլյացիաներ, բոլորն եղել են ստեր, բոլորն եղել են մենախոսություններ, անհասցե մեղադրանքներ և որտեղ էլ բռնվել ա, ասել ա՝ «ինչի ես տենց բան եմ ասե՞լ»։ Այնպես որ, եթե երբևէ նիկոլի ասածը արժանահավատ կթվա Ձեզ, ապա իմացեք՝ ինքը ձեզ խաբում ա մի հարցում, որի մասին դուք գաղափար չունեք»։

Երեկվա նիկոլի բարբաջանքը մոտավորապես հետևյալն էր. «թուրքը տեսավ իմ օրոք մենք զինվում ենք, դիրքերն ենք կահավորվում,…

Posted by Aram Gevorgyan on Thursday, May 6, 2021



Նման նյութեր