«Այսօրինակ պետական քարոզչության պայմաններում՝ հայը վաղուց մոռացած կլիներ ցեղասպանության մասին». Լևոն Մնացականյան
Advertisement 1000 x 90

«Այսօրինակ պետական քարոզչության պայմաններում՝ հայը վաղուց մոռացած կլիներ ցեղասպանության մասին». Լևոն Մնացականյան

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից.
«Այսօրինակ պետական քարոզչության պայմաններում՝ հայը վաղուց մոռացած կլիներ ցեղասպանության մասին…Պատերազմից հետո գեներացված ատելության չափաբաժինը՝ նպատակին ծառայելու փոխարեն, մսխվեց Facebook-ում։

Պետական մակարդակով «համերաշխության» քարոզին զուգահեռ, ընդդիմության անատամ (մեղմ ասած) գործողություններն աստիճանաբար մարեցին հայ ազգի արդարացի ցասումը՝ հասարակությանը գամելով անորոշության և հուսալքության ճիրաններում։

Պատերազմից 6 ամիս անց հանրապետության փողոցներում կարելի է տեսնել հուսահատությամբ համեմված ժպիտներ, երկրի և սեփական ապագայի հանդեպ անտարբերություն և որ ամենացավալին է՝ վրեժի անհագ ցանկության ի սպառ բացակայություն։

Կասկածից վեր է, որ հասարակության վերջնական բարոյալքմանը միտված քայլերը նախապես մշակված մարտավարության բաղկացուցիչ մասն են կազմում՝ փորձելով հայի գենետիկ հիշողությունից ջնջել թուրքի իրական բնութագիրը։

Այս ամենին նպաստում է նաև՝ մինչ այժմ իշխանական աթոռից կառչած կապիտուլյանտի համառությունը։

Նմանատիպ (հակաքարոզչության և կեղծ օրակարգերի) քաղտեխնոլոգիաների կիրառման պարագայում, հայ ազգն արդեն չէր էլ հիշատակի մեկ դար առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը՝ անուղղակիորեն հրաժարվելով սեփական պատմությունից։

Հ.Գ. նիկոլի դեմ «պայքարելով»՝ աստիճանաբար մոռանում ենք արտաքին թշնամու դեմ պայքարի այլընտրանքի բացակայության մասին։

Հ.Գ.Գ. Արդարացի վրեժխնդրությունն այլընտրանք չունի»



Նման նյութեր