Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից.
«Պատերազմում պարտության հիմնական պատճառներից մեկի մասին
2012-2014 թվականներին ես պաշտոնավարել եմ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում։ Այդ կարգավիճակում ունեցել եմ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների և փաստաթղթերի հետ առնչվելու թույլտվության բարձր աստիճան, հանդիսացել եմ մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ, Քաղաքացիական պաշտպանության մարզային շտաբի ղեկավար, Բանակ-հասարակություն հարաբերությունների զարգացման իմաստով ակտիվ համագործակցություն եմ ծավալել բանակային զորամիավորման հետ և այլն։ Հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ և մարզի ղեկավար՝ ես անգամ չեմ իմացել, թե ֆիզիկապես որտեղ է գտնվում բանակային զորամիավորման հրամանատարաշտաբային կետը, որտեղ պետք է տեղակայվի զինվորական հրամանատարական կազմը մարտական գործողությունների ժամանակ։ Պատկերացրեք, թե որքան դժվար է ինձ համար գիտակցել ու հասկանալ, որ Արցախում, պատերազմի ժամանակ, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարաշտաբային կետի տեղանքի մասին ոչ միայն իմացել, այլև այնտեղ է գտնվել Հայաստանի վարչապետի հետ ապրող մի կին։ Մարդ, որը չունի գաղտնի փաստաթղթերին առնչվելու թույլտվություն, չի հանդիսանում պաշտոնատար անձ, չի կրում որևէ պատասխանատվություն ու հայտնվում է ամենակարևոր, ամենագաղտնի, ամենապատասխանատու վայրում, ամենակարևոր ժամանակահատվածում, ավելին՝ մասնակցում է քննարկումներին և որոշումների կայացման գործընթացին։ Իմ կարծիքով, պատերազմի պարտության գլխավոր պատճառներից մեկը հենց դա է եղել։
Բարձրաստիճան զինվորականներին հատկացվում է ծառայողական ատրճանակ։ Ակնհայտ է, որ դա նախատեսված չէ թշնամու դեմ կռվելու համար։ Այդ ատրճանակը տրամաբանորեն կարող է ունենալ գործածության երկու դեպք․ դրանով բարձրաստիճան սպան պետք է ոչնչացնի կա՛մ իրեն խանգարողին, կա՛մ ինքն իրեն։ Ինչպես կարող են գեներալներն իրենց զորքին տանել հաղթանակի, եթե ի վիճակի չեն իրենց կողքին կանգնած վտանգը սեփական ձեռքով չեզոքացնելու։ Ընդամենը մեկ գործողություն ու սանիտարական ծառայությունները պետք է հեռացնեին ավելորդ մարմինը, որպեսզի տհաճ տեսարանն ու հոտը չխանգարի հետագա որոշումների կայացմանը։ Այդ դեպքում միայն զորքն ու թշնամին կիմանային, թե ովքեր են իրենց ղեկավարում ու ովքեր են կանգնած իրենց դիմաց»։
Պատերազմում պարտության հիմնական պատճառներից մեկի մասին
2012-2014 թվականներին ես պաշտոնավարել եմ ՀՀ Վայոց ձորի մարզպետի…
Posted by Edgar Ghazaryan on Wednesday, May 5, 2021