«Հայաստանի պարագայում «միջազգայնորեն ճանաչված սահմաններ» չկան, սուտ է նաև «Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ են մտել խորհրդային սահմններով» թեզը». Հայկ Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանի պարագայում «միջազգայնորեն ճանաչված սահմաններ» չկան, սուտ է նաև «Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ են մտել խորհրդային սահմններով» թեզը». Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից.

«Հայաստանի պարագայում «միջազգայնորեն ճանաչված սահմաններ» չկան։ Հայաստանի պարագայում դրանք պայմանականորեն փաստացի առկա սահմաններ են։ Հատկապես հիմա, երբ Հայաստանը փոքրացել և տեղավորվել է Հայկական ԽՍՀ ներխորհրդային վարչական սահմաններից էլ փոքր տարածքում։ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանները ներպետական վարչական բաժանարար գծեր էին և ոչ միջազգային սահմաններ։ Եվ անկախանալուց հետո այդ գծերը «միջազգայնորեն ճանաչված» սահմաններ չեն ճանաչվել, որովհետև ամրագրված չեն միջպետական պայմանագրերով։

Սուտ է նաև «Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ են մտել խորհրդային սահմաններով» թեզը։ ՄԱԿ որևէ երկիր հատուկ ընդգծված սահմաններով չի մտնում։ ՄԱԿ ընդունվելիս ընդհանրապես սահմաններ չեն ճանաչվում։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանին` ապա դա նույնպես «միջազգայնորեն ճանաչված սահման» չէ։ Որովհետև չկա որևէ օրինական փաստաթուղթ, որով այդ սահմանը միջազգայնորեն ճանաչված է։

Միջազգայնորեն ճանաչված այս տարածաշրջանում Հայաստանի միակ սահմանները` Ազգերի Լիգայի հանձնարարականով նախագահ Վիլսոնի Իրավարար Վճռով սահմանված, միջազգային իրավունքի մաս հանդիսացող և միջազգային ճանաչում ստացած սահմաններն են։ Ընդ որում` դրանք իրենց մեջ ներառում են շատ և շատ ավելի մեծ տարածքներ ու անցնում են ներկայիս ապօրինի սահմաններից շատ և շատ ավելի հեռու բնագծերով։

Դավաճան անգրագետները դա կա՛մ չգիտեն, կա՛մ էլ գիտեն, բայց հերթական անգամ բացահայտորեն ստում են»։

Հայաստանի պարագայում «միջազգայնորեն ճանաչված սահմաններ» չկան։ Հայաստանի պարագայում դրանք պայմանականորեն փաստացի առկա…

Posted by Hayk A. Martirosyan on Wednesday, May 5, 2021



Նման նյութեր