Սա ՄԻՊ-ի պատիվն է, բայց մեր բոլորիս ամոթը. Վահե Մակարյան
Advertisement 1000 x 90

Սա ՄԻՊ-ի պատիվն է, բայց մեր բոլորիս ամոթը. Վահե Մակարյան

Լրագրող Վահե Մակարյանի էջից. «Արման Թաթոյանն իմ ճանաչած ամենազուսպ, ամենահավասարակշռված և ամենահանդուրժող, դրանցով մեկտեղ նաև ամենապրոֆեսիոնալ և իր գործին ամբողջ ուժով նվիրված պաշտոնյան է: Ոչ թե պաշտոնյաներից մեկը, այլ հենց պաշտոնյան!!!

Եվ նրան շատ բարդ է նյարդայնացնել, հունից հանել, ստիպել` զայրացած ու խիստ տոնայնությամբ ելույթ ունենալ: Բայց ստամբուլյան թրքահաճո որոշ երևույթների դա հաջողվեց… Թաթոյանին նման էմոցիոնալ վիճակի մեկ էլ մեր թշնամիներն են հասցնում, որոնց վայրագությունների դեմ նա զօրուգիշեր պայքարում է:

Ի դեպ, նախկինում երբեք Հայաստանի խորհրդարանում ՄԻՊ-ն այսպիսի ելույթ չէր ունեցել և այսպիսի զեկույց չէր ներկայացրել: Սա ՄԻՊ-ի պատիվն է, բայց մեր բոլորիս ամոթը»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.makaryan/posts/3873881276014501

 



Նման նյութեր