«Հանրային հեռուստատեսությունը պետական ալիք է, մեր հարկերից սնունցվող, որը պետք է լինի անաչառ». Հայկ Դերզյան
Advertisement 1000 x 90

«Հանրային հեռուստատեսությունը պետական ալիք է, մեր հարկերից սնունցվող, որը պետք է լինի անաչառ». Հայկ Դերզյան

Հայկ Դերզյանի էջից.

Հանրային հեռուստաընկերության աշխատանքի վերաբերյալ ՄԻՊ-ի հայտարարության մասով պրոիշխանական և պարզապես Նիկոլին սատարողների խումբը մի հատ կեղծ թեզա շրջանառում, թե ինչու՞ այլ ալիքների չի անդրադարձել Թաթոյանը:

Բացատրեմ չիմացողներին, տեղեկատվություն չունեցողներին, ինչպես նաև իմացող, բայց քաղաքական պատճառներով իրենց շլանգի տեղ դրածներին:

Իրավական առումով.

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 26. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կարգավիճակը և գործունեության սկզբունքները

  1. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում են կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և կրոնի, ինչպես նաև ստեղծագործության ազատությունը:

Պարզ լեզվով ասած՝ պետական ալիք է, մեր հարկերից սնունցվող, որը պետք է լինի անաչառ:

Աշխարհում ընդունված է, որ քաղաքական ուժերը, միությունները և այլ տեսակի խմբավորումները կարող են ունենալ իրենց ալիքը: Ի դեպ, ՀՀ իշխանությունների ունեցած մեդիառեսուրսը շատ դեպքերում մի քանի ալիքների տեղ է հանում…:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100001713339072/posts/4061397797260625/?d=n

 



Նման նյութեր