Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Օհանավանում արված լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
««Խատուտիկ սովորական»- էսպես է հանդիպում Աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող այս բույսը… մի օր երևի կպատմեմ նրա օգտակար ու կարևոր հատկանիշների մասին:
Բայց այսօր հաստատ կասեմ մի բան, բոլորովին էլ սովորական խատուտիկ չէր, այլ՝ արտասովոր, Հայրիկիս տնկած այգու և նրա կարոտից աճած խատուտիկներ էին. արտասովոր գեղեցիկ ու պարզապես՝ արտասովոր:
Իմ կյանքի վիկիպեդիայում ես նրանց այդպես էլ կանվանեի. խատուտիկ արտասովոր…