Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկին ի պատասխան Ս. Սարգսյանն ընդգծել է՝ երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել, իսկ հրապարակված հայտարարությունը 3-րդ նախագահը տեսնում է առաջին անգամ. հայտարարություն
Advertisement 1000 x 90

Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկին ի պատասխան Ս. Սարգսյանն ընդգծել է՝ երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել, իսկ հրապարակված հայտարարությունը 3-րդ նախագահը տեսնում է առաջին անգամ. հայտարարություն

Արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հրապարակման մեջ հիշատակված՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և իր միջև ս.թ. մայիսի 1-ին տեղի ունեցած հանդիպման փաստին՝ ՀՀ երրորդ նախագահը հաստատում է այն, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի առաջարկի մերժումը: Այս մասին ասված է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

«Այդ հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ առաջարկությանն ի պատասխան Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել, հիշեցնելով նախորդ հանդիպման ժամանակ ներկայացրած իր դիրքորոշումը, ըստ որի՝ ՀՀ նախկին նախագահների դաշինքը կարող է արդյունավետ լինել, եթե  բոլոր կողմերը սկզբունքային համաձայնություն ունենան այդ հարցում:

Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ապա նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղեկացրել է, որ մայիսի 1-ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ առաջարկելով ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով, սակայն նրա այդ առաջարկը մերժվել է։

 



Նման նյութեր